Երթուղի սպասարկող 20 ընկերություն հրաժարվել է աշխատել. փոխադրողների միության նախագահ

Վերջին տարիներին Երեւան քաղաքում երթուղի սպասարկող թվով 20 ընկերություն հրաժարվել է գծերից, քանի որ շահութաբեր չի եղել, իսկ նոր թանկացումներն այդ գործընթացը շարունակական են դարձնելու: Նման կարծիք «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ խոսելով գազի եւ դիզելային վառելիքի թանկացման հետեւանքների մասին:  

- Պարոն Եղիազարյան, գազի եւ դիզելային վառելիքի թանկացումից հետո Երեւանում ուղեւորափոխադրում իրականացնող ընկերություններն ի՞նչ վիճակում են: Գծատերերն ի՞նչ են ասում:

- Վիճակն օրհասական է, վատ է: Իշխանությունները ոչ մի բան չեն լուծում, գները բարձրացել են, ակցիզային հարկը բարձրացել է, մարդիկ չեն կարողանում աշխատել: Կամաց-կամաց մահանում են, ժողովուրդն էլ ստիպված պետք է սկսի ոտքով քայլել:

- Փոխադրողները ո՞նց են պատկերացնում խնդրի լուծումը: Որոշ վարորդներ երեկ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործադուլ էին հայտարարել:

- Տեղյակ եմ: Ի՞նչ անեն: Երբ որ մարդը ընկնում է խորը փոսի մեջ՝ բղավում է, ուրիշ լուծում չի տեսնում: Այդ մարդիկ էլ են բղավում, ի՞նչ անեն:

- Դուք ո՞նց եք պատկերացնում խնդրի լուծումը:

 -Ես պատկերացնում եմ ոչ թե հարկային բեռի բարձրացում, այլ հարկային բեռի զրոյացում, ես պատկերացնում եմ վառելիքի ինքնարժեքով մատակարարում ուղեւորափոխադրողներին իրենց լիմիտի չափով, ես պատկերացնում եմ պահեստամասերի գների զեղչ, անվադողերի, քսայուղերի գների զեղչ: Ես պատկերացնում եմ, որ իշխանությունները պայմաններ ստեղծեն մարդկանց համար, որ աշխատեն այնքան ժամանակ մինչեւ նոր ստեղծվող ցանցը կյանքի կկոչվի:

- Ստեղծված իրավիճակն ինչի՞ կհանգեցնի:

- Սա բերում է նրան, որ փոխադրող ընկերությունը չի կարողանում լիարժեք կատարել իր ծառայությունները: 10 մեքենա չի կարողանում տա, 9-ն է տալու, հետո դա էլ է պակասեցնում, ստացվում է, որ ժողովուրդը մնում է ոտքով: Երթուղին սպասարկողը նայում է, ասում է՝ որքան կարող եմ վնասս պակասեցնեմ: Խոսքը, ձեր բառով ասած՝ գծատերերի մասին է: Վարորդը մտածում է, թե ինչ անի, որ կարողանա տունը պահի, ժողովուրդն էլ մտածում է, որ դե 100 դրամով քշում են, թող քշեն: Սա կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ ձնագնդին սպառվի: Ձնագնդին, երբ որ ձեռից ձեռք է անցնում փոքրանում է:

- Բացառո՞ւմ եք այն սցենարը, որ երթուղիները շահագործողները բողոքի ակցիա կանեն:

- Իրենք բողոքի ակցիա չեն անելու: Մենք բողոքի ակցիաներ շատ ենք արել: 2008 թվականից սկսած բողոքի ակցիաներ շատ ենք արել, գրել ենք բոլոր իշխանավորներին, բոլոր վարչապետներին, քաղաքի եւ հանրապետության առաջին դեմքերին, բայց արդյունք չենք ստացել: Եթե մի բանից արդյունքը չես ստանում, ի՞նչ պետք է անես: Ներդրում ես կատարել, պետք է մտածես այնպես անել, որ վնասդ քիչ լինի: Այդքան բան:

- Վարորդների գործադուլն էլ իրատեսական չեք համարու՞մ:

- Ես, ճիշտն ասած, դրանից շատ եմ վախենում, կոլապս կլինի, քաղաքը կմնա առանց տրանսպորտի: Այդ վարակը շատ արագ կտարածվի: Մարդ չի կարողանա աշխատանքի գնալ, հիվանդանոց, մանկապարտեզ գնալ եւ այլն: Այսինքն՝  քաղաքը կպարալիզվի: Այդ ժամանակ շատ պայծառ գլուխներ կթրջեն ու կասեն՝ ո՞նց եղավ, սենց եղավ:

- Այդ դեպքում փոփոխություն չի՞ լինի:

- Երբ որ 100 դրամ սակագինը դարձավ 150 դրամ: Լրագրողները դարձել էին փոխադրողների թշնամին, գծատերերի թշնամին: Նկարում էին, հարցազրույցներ էին վերցնում, թե էս ի՞նչ եք անում, ժողովրդի «հերն անիծում եք»: Արվեստի մի քանի աշխատողներ իրենց ջիպերով եկան եւ սկսեցին մարդկանց փոխադրել: Այդ ճիճուներն ահավոր վնաս տվեցին, իրենք մնացին իրենց ջիպերի մեջ, իսկ այսօր գործող 20 երթուղի արդեն չի աշխատում եւ դրանցից օգտվողներն այսօր վճարում են 200 դրամ:

- Այսինքն՝ 2 տրանսպորտից են օգտվո՞ւմ:

- Այո: Դրանց թիվը 30-ից 40 հազար մարդ է: Իսկ իրենք մեր քաղաքացիները չե՞ն: Այդ արվեստի աշխատողներն ինչի՞ եկան եւ այդ մարդկանց փոխադրեցին:

- Ձեր պատկերացմամբ այս թանկացումները բերելու են նրան, որ ուղեւորափոխադրողները գծերից կհրաժարվե՞ն:

- Բայց ինչի՞ սպասարկեմ, ինձ բացատրեք՝ ինչի՞ սպասարկեմ, երբ վնասն ավելի շատ է քան օգուտը: Մեկ դրամ ունեմ կարող է այդ մի դրամի խաթր ինչ-որ բան անեմ, դա էլ զրոյացավ՝ էլ չեմ անելու: Նորմալ մտածելակերպ է, եթե դրա անունը բիզնես են դրել: Գծատերերից 20 երթուղի կամավոր փակել են: Կարո՞ղ եք ցույց տալ մի մեծ խանութ, որի տերն ասի՝ ես վաղվանից չեմ աշխատում: Ամենափոքրը հաշվենք՝ 10-ը մեքենայով գիծը փակվել է, 200 աշխատատեղ կամավոր պակասեցրել են եւ սա շարունակական է: Եթե 4 տարի է ոչ մի հատ նոր շարժակազմ ձեռք չենք բերել արդեն ահազանգ է:

Տպել
3492 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք