Գազալցակայանները խիստ տուգանքի կենթարկվեն, եթե չգրանցված գազաբալոն լիցքավորեն. նոր նախագիծ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել եւ ներկայացրել կառավարություն: Առաջարկվում է ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների անվտանգություն մակարդակը խստացնել, սահմանել նոր տուգանքներ կանոնները չպահպանած անձանց նկատմամբ:

Նախ նշենք, որ ծանուցման ենթակա գործունեության տեսակների մեջ կավելացվի սեղմված բնական գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացումը:

Առաջին փոփոխությունը կատարվելու է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Նախ ամրագրվում է «գազաբալոնային սարքավորումներ» եւ «գազաբալոնների պարբերական վկայագրում» հասկացությունները: Առաջինը մեքենայի գազի բալոնն է իր հարակից դետալներով, իսկ երկրորդը՝ փաստաթուղթ է գազի բալոնի շահագործման ժամկետի մասին: Գազի բալոնի տեղադրման եւ դրա վրա ժամկետի մասին նշում կատարելու իրավունք տրվում է այն կազմակերպություններին եւ ԱՁ-ներին, որոնք կառավարության սահմանած կարգով կարող են նման ծառայություն մատուցել: Գազաբալոն տեղադրողը վկայագրում նշում է, թե մինչեւ երբ կարող է շահագործվել բալոնը: Այդ տեղեկությունը մուտքագրվում է կառավարության ստեղծած շտեմարան: Շահագործման մեջ գնվող գազաբալոնները պարտադիր ենթակա են վկայագրման:

Գազաբալոնների լիցքավորումը առանց գազաբալոնների պարբերական վկայագրման հաջորդ ժամկետի նշման կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների:

Գազաբալոնների վկայագրման կտրոնի համար բալոնը տեղադրողն ու վկայագիր կազմողը վճարում է պետական տուրք: Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Գազի բալոնը տեղադրելու վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու է կառավարությունը:

Մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը ավտոմեքենաների վրա տեղադրված գազի բալոնները շահագործվելու են դրանց արտադրման տարեթիվը հավաստող փաստաթղթերի հիման վրա:

Երկրորդ փոփոխությունը կատրվելու է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում, որտեղ նոր հոդված է ավելացվելու:  Եթե խախտվել է գազի բալոն տեղադրելու եւ վկայագիր տրամադրելու կարգը, ապա այն տեղադրած ընկերության ղեկավարը կտուգանվի 100 հազարից մինչեւ 200 դրամի չափով:

Գազաբալոնների վկայագրերում բալոնի շահագործման ժամկետը նշելու վերաբերյալ սահմանված կարգը խախտելը եւ խախտմամբ էլեկտրոնային շտեմարանում տեղեկություններ մուտքագրելը առաջացնում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նույն խախտման համար անձը կտուգանվի 1 միլիոն դրամով:

Գազի լիցքավորման կայաններում, եթե լիցքավորել են մեքենա, որը չի ունեցել գազի բալոնի վկայագիր կամ բալոնի շահագործման ժամկետի վերաբերյալ վկայագրում նշում, ապա գազալցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի 1 միլիոն դրամով: Այն գազալցայանում, որտեղ մեկ տարվա ընթացքում երկրորդ նման խախտումը կարձանագրվի, ապա լցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի 3 միլիոն դրամով:

Տուգանք է սահմանվել նաեւ գազալցակայաններում չափից ավելի ճնշումով գազ լիցքավորելու դեպքերի համար: Եթե գազալցակայանում բացակայի ճնշման արժեքի գերազանցումը կանխող սարքավորումը կամ այդ սարքի անսարք լինելով լիցքավորում իրականացվի, ապա գազալցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի 1 միլիոն դրամով: Մեկ տարվա ընթացքում երկրորդ նմանատիպ խախտման համար սահմանվել է 3 միլիոն դրամ տուգանք:

Օրենսդրական փաթեթով վերջին փոփոխությունը կկատարվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Գազի բալոնի հերթական վկայագրման ժամկետը նշելու համար նախատեսված կտրոնի արժեքը բազային տուրքի 50 տոկոսի չափով է սահմանվել: Նույնքան տուրք է սահմանվել նաեւ ավտոմեքենաների վրա 1 տարվա համար գազի բալոն տեղադրելու գործունեություն իրականացնելու համար: Օրենքով բազային տուրքի դրույքաչափը սահմանված է 1000 դրամ: Վեր նշված դեպքերի համար նախատեսվում է 500 դրամ:

Կառավարության հավանությանն արժանանալուց եւ ԱԺ-ում ընունվելուց 6 ամիս անց այս օրենսդրական փաթեթը կմտնի ուժի մեջ:

Տպել
16698 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ