Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի օրը

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին և հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:

ՀՀ Նախագահի ելույթը նախատեսված է հունվարի 24-ին:

Վեհաժողովի նստաշրջանում նախատեսված են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները: Նստաշրջանը կբացեն Նորին Մեծություն Դանիայի թագուհին, Դանիայի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաեւ բացի Սերժ Սարգսյանից, ելույթով հանդես կգա Դանիայի գահաժառանգ արքայադուստրը:

Նստաշրջանը կկայանա հունվարի 22-26-ը: Վեհաժողովը կընտրի նախագահ և Մարդու իրավունքների հանձնակատար: Դանիայի արտաքին գործերի նախարարն, ով այս պահին նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, իսկ Մարդու իրավունքների հանձնակատարը՝ 2017թ. գործունեության արդյունքները: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի մեկնարկին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ընտրվելու է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր դատավոր Իսպանիայից:

Քննարկման օրակարգ են ընդգրկվել ևս երեք հարցեր իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացի, Եվրոպայում  հակասեմիթիզմի, քսենոֆոբիայի եւ իսլամոֆոբայի աճի, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն կանի՝ ուղղված Վեհաժողովի անդամներին և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը ելույթ կունենա Կիպրոսի՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության համատեքստում

Տպել
1522 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ