Երեւանում վրաերթի են ենթարկվել մայր ու դուստր. կինը մահացել է, 10-ամյա աղջիկը՝ վիրավորվել

Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գեւորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, ովքեր փողոցն անցնելիս են հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց, եւ այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։ Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
3280 դիտում

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է ուժգին քամու մասին

50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար. քննիչի որոշումը

Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանում հարուցված քրեական գործը 27 հատոր է, յուրաքանչյուրը՝ 300-ից 400 թերթ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով մեղադրանք է առաջադրվել 17 անձի. ՔԿ

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Պատասխանատվություն չենք կրում բնապահպանական որևէ խնդրի համար. Լիդիան Արմենիան զգուշացնում է

Արտասահմանում ուսանելու հնարավորություն. ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթներ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին