Արմեն Սարգսյանին ճանաչում են քաղաքական էլիտայում

Սերժ Սարգսյանը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը: Ըստ նրա՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, և մեծ հեղինակություն վայելի, և ամենակարևոր պայմանը՝ նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ՀՀԿ-ի` նախագահի թեկնածուն լինելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: 

ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն արդեն ասել է՝ ով է լինելու ՀՀ 4-րդ նախագահի իրենց թեկնածուն՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Վերջինս կարծես թե համապատասխանում է Սերժ Սարգսյանի նկարագրին՝ հեղինակություն վայելող, լեզուներ իմացող, իսկ քաղաքականությամբ էլ շատ քիչ է զբաղվել: Ինչու՞ հենց Արմեն Սարգսյանը:

- Սերժ Սարգսյանը ոչ լեզուներ գիտեր, ոչ էլ հիմա գիտի, ոչ էլ համոզված եմ, որ ինքը լավ հայերեն գիտի: Հետո՞ ինչ: Դե տեսանք՝ տասը տարի է՝ նախագահ է: Զարմացած եմ իր չափորոշիչներից: Ինքը այսքան ժամանակ Հայաստանի նախագահ է, այս տասը տարվա մեջ նույնիսկ անգլերեն չսովորեց: Հիմա ինչու՞ է խիստ սահմաններ, չափորոշիչներ դնում, չեմ հասկանում, այն էլ՝ խորհրդարանով ընտրվող նախագահի համար: Ես, ճիշտն ասած, այդ չափորոշիչներն այդպես էլ չհասկացա: Այո՛, համաձայն եմ, լավ կլիներ, որ նախագահն իմանար անգլերեն, բայց ինքը, օրինակ, չգիտի, բայց տասը տարի է՝ նախագահ է: Այդ չափորոշիչներն իր վրա չեն տարածվում, փաստորեն: Կամ՝ հեղինակություն ունեցող. Ես, օրինակ, համոզված չեմ, որ ինքը նախագահ դառնալիս, կամ դրանից առաջ հեղինակություն ուներ աշխարհում: Բայց դարձավ նախագահ, համարենք՝ ժողովուրդը ընտրեց: Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը, չեմ կարող պատասխանել: Միայն ինքը գիտի: Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունում ամեն ինչ ինքն է որոշում:

- Արմեն Սարգսյանը կկարողանա՞ Հայաստանում ինչ-որ իրավիճակ փոխել:

- Քանի որ նոր Սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քան հիմա, ակնհայտ է, որ նույնիսկ եթե շատ լավ մարդ լինի հաջորդ նախագահը, ինչ-որ լուրջ բաներ սպասել պետք չէ: Հիմա Արմեն Սարգսյանն ունի դիվանագիտական փորձ: Եթե ինքը լինի նախագահ, ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթները կկարողանա բարեխիղճ կատարել: Բայց, նորից եմ կրկնում, կտրուկ փոփոխություն սպասելն անիմաստ է:

- Իսկ Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչպե՞ս կընդունի նրան:

- Իսկ ո՞վ է հարցնում հասարակությանը: Մեծամասնություն ունի Հանրապետական կուսակցությունը, բոլորը կքվեարկեն: Ո՞նց են ամեն ինչին իրենք քվեարկում: Բայց մի ուրիշ բան. չգիտեմ՝ Արմեն Սարգսյանը, որպես անձ, ինչ հեղինակություն ունի, ինչ մոտեցումների է արժանանում, հասարակության լայն շերտերն իրեն ճանաչում են, թե՝ ոչ, բայց էլիտայում իրեն ճանաչում են: Նա դեսպան է եղել, կարճ ժամանակով վարչապետ է եղել: Ու, ճիշտն ասած, կոնկրետ ինձ մոտ բավական տպավորություններ կան Արմեն Սարգսյանի հանդեպ:

- Պարոն Գրիգորյան, այդ դեպքում ինչու՞ կարճ ժամանակ մնաց վարչապետի պաշտոնում: Այն ժամանակ լուրեր էին տարածվել, որ Վազգեն Սարգսյանի հետ ինչ-որ խնդիր էր եղել:

- Չեմ հիշում՝ ինչու է կարճ ժամանակ եղել վարչապետ, բայց եղել է: Վաղուցվա բան է, չեմ հիշում: Բայց, հստակ կարող եմ ասել, ինքը լավ տպավորություն էր թողնում: Հիմա Մեծ Բրիտանիայում դեսպան է, չէ՞: Այնտեղի քաղաքական էլիտայում էլ, ինչքան գիտեմ, բավական դրական են իր նկատմամբ:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
4040 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան