Դինքի սպանության 11-րդ տարելիցին Թուրքիայում մարդաշատ ակցիա է անցկացվում (տեսանյութ)

19/01/2018 schedule17:10

Այս պահին Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ՝ ճիշտ այնտեղ, որտեղ 2007-ի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը,  ընթանում է նրա մահվան 11-րդ տարելիցի հիշատակի արարողությունը: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Պոլսից փոխանցում է, որ թեև ավելի վաղ տեղեկություններ կային, թե ոստիկանությունն այս տարի չի արտոնել հավաքի անցկացումը, իսկ դա նշանակում էր, որ անվտանգության միջոցառումներ չեն ապահովվի, սակայն երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ոստիկանությունը տվել է թույլտվություն:

Հավաքի ընթացքում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանական բարիկադներով փակ են դեպի Ակոսի խմբագրատուն տանող ճանապարհները, մետրոյի Օսմանբեյ կայարանը: Բարիկադներից ներս անցնող և հավաքին միացող մարդկանց ստուգում են ոստիկանները: Դրանից բացի օդում անընդհատ ոստիկանական ուղղաթիռ է պտտվում: 

Ցույցի մասնակիցների ձեռքերում Հրանտ Դինքի անունով պաստառներ կան: «Ակոսի» խմբագրատան շենքին Հրանտ Դինքի մեծ նկարն է, որի վրա գրված է «Ջուրն իր ճանապարհը կգտնի», իսկ պաստառի ներքեւի հատվածում գրված է. «11 տարի, Հրանտի ընկերներից»:

Հրանտ Դինքի հետ Ակոսում աշխատած պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն նշում է, որ այս տարի հավաքին ներկա մարդկանց թիվը թեև ավելի քիչ է, շատ են երիտասարդները, ինչը նշանակում է, որ Դինքի խոսքը և գործը կարևոր է նաև գալիք սերնդի համար: 

«7 տարի այս շենքում Հրանտի հետ աշխատել եմ: Մեզ մոտ ամռանը որպես կամավոր աշխատող երիտասարդներն այսօր այստեղ կանգնած էին արդարության համար: Այսինքն՝ Հրանտի թողած տեղը երիտասարդներն առանց տեր չեն թողնում: Ինչ ինքն ուզում էր անել, ավելին արդեն եղել է», - ասում է Սևան Աթաօղլուն:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով վստահ է՝ Թուրքիան չի ուզում կարգավորում: «Հայ-թուրք հարաբերություններում, օրինակ, Պոլսում, ամեն ինչ շատ լավ է, քանի հայերը չեն խոսում կալվածքների վերադարձի մասին: Հաշիվներ կան, որոնք Հայաստան և հայ ասելիս, միշտ առաջ են գալիս: Եթե իրենց օգտին է, ամեն ինչ լավ է, բայց Էրդողանը նույնիսկ ասում է՝ ներողություն, ինձ էլ նույնիսկ հայ համարեցին, և ամեն ինչ քանդվում է», - ասում է պոլսահայ լրագրողը:  

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Թուրքիայի, Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր եւ սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։

 Պոլսի հայկական թերթերի այսօր տպագրված համարների առաջին էջերը

Տպել
2307 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ