1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

19/01/2018 schedule20:35

ՀՀԿ կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կինը նախկին լրագրող է: Այժմ զբաղվում է մանկական գրքեր գրելով: Սիրում է Լոնդոնը, ինչպես Երեւանը: Հետաքրքրված է արվեստի գործերով: 2 տարի առաջ բրիտանական The Daily Mail պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է նրան, նրա նախասիրությունները, նրա ու ամուսնու սիրո պատմությունը:

Նունե Սահակյանը ծնվել է 1954 թ. մտավորականների ընտանիքում: Հայրը լրագրող է եղել, մայրը՝ ուսուցչուհի: Գոհ է իր մանկությունից: Նշում է, որ հարուստ չեն եղել, սակայն բավական գումար են ունեցել պատշաճ սնվելու ու հագնվելու համար. ոչնչից զրկված չի եղել, միայն մի բան է միշտ խանգարել է:

«Այն ժամանակ մեզ մոտ միշտ զգացողություն էր, որ մեզ հետեւում են: Մայրս մեզ միշտ ասում էր. «Զգույշ եղեք, անեկդոտներ մի՛ պատմեք. պատերն ականջներ ունեն»»,- նրա խոսքերն է փոխանցում The Daily Mail-ը:

Նունե Սահակյանը մանուկ հասակում մոր հետ

Նունե Սահակյանն ինքնուրույն է եղել վաղ տարիքից: 10 տարեկանում աշխատանքի է ընդունվել է ռադիոյում, եթերում մանկական գրքեր է ընթերցել: Ամեն կիրակի միայնակ գնացել է աշխատանքի:  

«Նրանք ինձ մի քանի ռուբլի էին վճարում որպես աշխատավարձ: Տալիս էի մայրիկիս, որը դրա կարիքն ուներ: Նաեւ մանկական պատմություններ էի գրում ու փորձում էի ինչ-որ տեղ հրապարակել դրանք»,- պատմում է նա:

Նունե Սարգսյանը 16 տարեկանում

Ամուսնու՝ Արմեն Սարգսյանի հետ ծանոթացել է դպրոցական տարիներին: Ինքը 14 տարեկան է եղել, նա՝ 15: Սարգսյանը դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից է եղել, ինքն էլ՝ լավագույն դերասանուհիներից մեկը: Միասին անգլերեն լեզվով դպրոցական ներկայացման են մասնակցել: Ներկայացումներում խաղալով՝ Նունե Սահակյանը միշտ եղել է տղաների ուշադրության կենտրոնում, սակայն ինքն անտարբեր է եղել նրանց նկատմամբ: Սարգսյանին գրավել է այն, որ իր ապագա կինը համառ է եղել, բոլորին մերժել է:

«Տղաները վազում էին իմ հետեւից, ես էլ շատ անկախ ոգի ունեի, մերժում էի բոլորին: Դա հետաքրքրել էր Արմենին: Նա մտածում էր. «Ո՞վ է այս աղջիկը, որը բոլորին մերժում է»»,- պատմում է նա:

Մի անգամ նրանք երկուսով ներկա են եղել պատանի կոմունիստների համագումարի: Այն շատ ձանձրալի է եղել, եւ Նունե Սահակյանն ընկերներին իրենց տուն է հրավիրել՝ մի փոքր ցրվելու: Արմեն Սարգսյանն էլ է գնացել: Նրան հետաքրքրել է ապագա կնոջ հոր գրադարանը: Մի գիրք է վերցրել, որն այդ ժամանակ արգելված գրականության ցանկում է եղել: Նունե Սահակյանի հայրը չի սիրել գրքերը անգամ ժամանակավոր տալ ուրիշներին: Վախենալով նրա զայրույթից՝ Նունե Սարգսյանը գտել է Արմեն Սարգսյանին, որպեսզի վերցնի գիրքը: Այդպես նրանք ընկերացել են, ու ընկերությունը վերաճել է սիրո:

«Նա իմ առաջին եւ միակ սերն է»,- ընդգծում է Նունե Սահակյանը:

Նունե Սահակյանը եւ Արմեն Սարգսյանը 1996 թ.

Նրանք երկուսն էլ սովորել են Երեւանի պետական համալսարանում: Արմեն Սարգսյանն ուսումնասիրել է ֆիզիկա, Նունե Սահակյանը՝ լեզուներ: Ավարտելուց հետո Սարգսյանը սկսել է դասախոսել է Քեմբրիջի համալսարանում, իսկ Նունե Սահակյանը մնացել է Հայաստանում իրենց երեխաների՝ Վարդանի ու Հայկի հետ, խորհրդային իշխանությունները նրանց թույլ չեն տվել մեկնել: Նրանք Լոնդոն են տեղափոխվել ավելի ուշ:

Նունե Սահակյանի՝ Լոնդոնի տունը

Նունե Սահակյանը շատ է սիրում իր կյանքը Լոնդոնում: Այնտեղ ճոխ կյանք է վայելում: Ունի անտիկ իրերի, արվեստի գործերի հազվագյուտ նմուշների հարուստ հավաքածու: Տունը կահավորված է բրենդային կահույքով ու աքսեսուարներով: Դրանք հատուկ պատվիրված են հիմնականում Linley ապրանքանիշից, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի քրոջ որդուն՝ Դեւիդ Լինլիին: Լինլին նաեւ Նունե Սահակյանի մտերիմ ընկերն է:

«Նրա ապրանքանիշի կահույքի յուրաքանչյուր նմուշ արվեստի գործ է եւ կփոխանցվի հաջորդ սերունդներին»,- ասում է նա:

Նունե Սահակյանը եւ Դեւրիդ Լինլին մտերմ ընկերներ են

Արմեն Սարգսյանի հանդիպումը Եղիսաբեթ 2-րդի հետ

Ընդհանրապես Նունե Սահակյան արվեստի գործերի մեծ սիրահար է: Երկար տարիներ թղթակցել է հայկական պարբերականներին՝ դրանց մասին հոդվածներ գրելով:  

Սահակյանը հպարտանում է թագավորական ընտանիքի հետ մտերմությամբ: Պատմում է, որ ժամանակին թագուհին գովել է իր ամուսնուն, երբ վերջինս 1998-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա որպես ՀՀ դեսպան: Նաեւ հիշում է, որ 2013 թ. իրենք արքայազն Չարլզին ուղեկցել են ՀՀ կատարած այցի ժամանակ:

«Արքայազնը ու իմ ամուսիը կիսում են հետաքրքրությունը պատմական հուշարձանների նկատմամբ»,- ասում է նա:

«Չեմ զղջում իմ նպատակները հանուն ընտանիքիս բարեկեցության զոհելու համար»,- ասել է Նունե Սահակյանը:

Արմեն Սարգսյանի եւ Նունե Սահակյանի ավագ որդին՝ Վարդանը (աջից), կիբեռ-անվտանգության սեփական ընկերությունն ունի: Ամուսնացած է ամերիկուհ Միշելի հետ: 2 երեխա ունի՝ Սեւանան եւ Արմենը: Կրտսեր որդին՝ Հայկը, աշխատում է հոր հետ: Դեռ ամուսնացած չէ:

Ամենամեծ հպարտությունը, սակայն ընտանիքն է: Շեշտում է, որ ամուսնու հետ ներդաշնակ զույգն են. 2-ն էլ ուժեղ են, սակայն թույլ է տալիս, որ ամուսինն ավելի ուժեղ լինի:

«Ես թույլ եմ տալիս, որ նա լինի առաջնորդը, եւ նա դա գնահատում է: Միշտ ասում է, որ ոչնչի չէր հասնի, եթե ես չլինեի»,- ասում է Սահակյանը:

Այս գարնանը Սարգսյանների ընտանիքը կարող է վերադառնալ Հայաստան: Դա տեղի կունենա, եթե Արմեն Սարգսյանը համաձայնի դառնալ ՀՀ նախագահի ՀՀԿ կուսակցության թեկնածուն, եւ մարտին Ազգային ժողովը նրան ընտրի նախագահ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12650 դիտում

Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Ալաշկերտ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Լեհաստանն ու Իտալիան չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը

ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին կարժենա. Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ. Բաբաջանյան. տեսանյութ

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը

Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի. ով է նա

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի հետ․ վարչապետ․ տեսանյութ

Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը ձերբակալվել է

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

Ընդդիմությունը չի եկել Կառավարության հետ հարցուպատասխանի․ գան՝ ի՞նչ անեն, ընդունեն, որ այլևս անելիք չունե՞ն

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին

Ինչպես պետք է առցանց եղանակով անցում կատարել կենսաթոշակի և նպաստի ստացման անկանխիկ եղանակի․ մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 11-ին

Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի խմբին

Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank

ՔԿ նախագահն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են միջազգային համագործակցությամբ ուղարկվող հարցումները

Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Վենսը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ձյան առատ տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա

Բարձր ենք գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. նախագահ

Աչալուրջ պետք է լինենք. Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին

Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

1 մլն 593 հազար անձ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է

Կարևորում ենք ՀՀ-ի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը. վարչապետ

Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել

Քֆուր կդնես, կասես 1 ընտրի, հետևից կմտնես. Վաղարշապատի ընտրությունների գործով ձայնագրություններ են հրապարակվել