Բավրայի անցակետից բքի մեջ կորած Թուրքիայի քաղաքացիները հայտնաբերվել են Ցողամարգում

Թուրքիայի քաղաքացիները Շիրակի մարզում կորել էին անցած գիշեր: «Մերսեդես» մակնիշի 40 տեղանոց ավտոբուսում երկուսն են եղել, եւ վարորդը:

Բավրայի անցակետը հատելուց հետո ձնաբքում ավտոբուսի արգելափակման մասին ահազանգը ՃԿ Ազգային կենտրոնը ստացել է անցյալ գիշեր 3:05 րոպեին: Դեպքի վայր մեկնած Աշոցքի փրկարարական ջոկատի աշխատակիցները, սակայն, Բավրայի տարածքում ոչ մի ավտոբուս չեն հայտնաբերել:  

Որոնողական աշխատանքների պահին եւս մեկ ահազանգ է ստացվել, որով  փրկարարներից  օգնություն են խնդրել Ցողամարգ-Թորոսգյուղ ճանապարհին ձնաբքի մեջ հայտնված մեքենաների վարորդներն ու ուղեւորները: «Մերսեդես»-ը որոնող նույն խումբը, ավտոբուսը չգտնելով շտապել է երկրորդ ահազանգի հետքերով: Եվ հենց նույն ճանապարհահատվածում էլ  գտել են որոնվող «Մերսեդես»-ը՝ թուրք ուղեւորներով: Նույն պահին վերջիններիս ամենագնացով տեղափոխել են, պահել անվտանգ տարածքում եւ վաղ առավոտ ճանապարհել:  

Այնուհետ ձյան արգելափակումից դուրս է բերվել  9 մեքենա՝ 29 ուղեւորով: Եվս մեկ մեքենա էլ 2 ուղեւորով տարհանվել է  Աշոցք–Կրասար ճանապարհահատվածից: Այս պահին արդեն Շիրակի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: ՃԿԿ-ն աշխատում է մեծ պատասխանատվությամբ, արձագանքում յուրաքանչյուր զանգի:

Տպել
11170 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է