«Խուճուճ Էդոն» 20 հարկանի հյուրանոց է կառուցում Երեւանում. (լուսանկարներ)

Երեւան քաղաքի կենտրոնում՝ Պուշկին 25 հասցեում վեր է խոյացել բազմաֆունկցիոնալ նոր համալիր:

Շենքի կառուցապատողը «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն է: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկատվության համաձայն, այն 2010 թվականին հիմնադրել է Արման Պետրոսյանը, որը հետագայում դարձել է ընկերության տնօրենը: «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրների ցանկում նշված է, որ միակ հիմնադիր Արման Պետրոսյանը դադարեցրել է իր մասնակցությունը ընկերությունում: Մամուլի հրապարակումների համաձայն, այս ընկերության իրական սեփականատերը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է, որն առավել հայտնի է «Խուճուճ Էդո» մականունով: Մադաթյանը նախարար է նշանակվել 2000 թվականին եւ պաշտոնավարել է ընդամենը 1 տարի, իսկ դրանից առաջ Ազգային Ժողովի պատգամավոր է եղել: Էդվարդ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով», որը հետագայում կասեցվել է:

Պուշկին 25 հասցեում նախկինում տեղակայված էր արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը, իսկ շենքը պատկանում էր նախարարությանը: Կառավարության դեռեւս 2011 թվականի մայիսի 5-ի որոշմամբ շենքը վերցվել էր նախարարությունից եւ հանձնվել պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ որոշմամբ «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն ներգրավվել էր ԱԻՆ-ի նոր շենքի կառուցման գործընթացում: Դավթաշեն վարչական շրջանում ընկերությունը կառուցեց ԱԻՆ-ի նոր շենքը, որի փոխարեն կառավարությունը պատմամշակութային արժեք ունեցող շինությունը տրամադրեց Էդուարդ Մադաթյանի անվան հետ կապվող ընկերությանը: Պուշկին 25 հասցեում տեղակայված ճարտարապետական յուրահատուկ լուծումներով շենքը ներառված էր պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների ցանկում: Շենքի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է:

Այն ժամանակ, երբ Մադաթյանի որդին` Արման Մադաթյանը (ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան) Երեւանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ էր, սկսվեց շենքի վերակառուցման գործընթացը: Սկզբում որոշվել էր միայն մեկ հարկ ավելացնել եռահարկ շինությանը, որից հետո շենքի հարկերը հասան 20-ի:

«Հայկական ժամանակ»-ը տեղում արձանագրեց, որ շինությունը գրեթե իր ամբողջական տեսքով կանգուն է: Մնացել են ներքին հարդարման աշխատանքները եւ որոշ հատվածներում երեսպատման աշխատանքները: Մեզ հայտնի դարձավ, որ բազմաֆունկցիոնալ նոր համալիրը կրելու է «Pushk Inn» անվանումը: Բազմաֆունկցիոնալ համալիրն իր մեջ ներառելու է շքեղ հյուրանոց, իսկ շենքի մի մասը պարզապես բազմաբնակարան շենք է լինելու: «Բնակարանները գնորդներին հանձնվելու են հարթեցված հիմնահատակներով եւ պատերով, էլեկտրամոնտաժված, ինչպես նաեւ՝ շուրջօրյա տաք եւ սառը ջրամատակարարմամբ, բոլոր կոմունիկացիաներն անցկացված վիճակում, լուսամուտներով ու մուտքի դռնով: Դառնալով համալիրի որեւէ բնակարանի սեփականատեր ՝ դուք կիրականացնեք էլիտար շենքում ձեր ճաշակով եւ ցանկությամբ նախագծված, արտառոց հատակագծով եւ յուրօրինակ ոճով տուն ձեռք բերելու ձեր վաղեմի երազանքը»,- «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն նախորդ տարի այս բովանդակությամբ լուր է տարածել կայքերից մեկում:

Նշենք, որ Թամանյանի նախագծած շենքի փոխանակման եւ կառուցապատման դեմ 2013 թվականին Երեւանում ակտիվ բողոքի ակցիաներ են անցկացվել:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում: 

Տպել
6895 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին