11 նմանություն Սամվել Կարապետյանի եւ վարչապետին տեղափոխած օդանավի միջեւ (լուսանկարներ)

Թե ում ինքնաթիռով է վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնել Շվեյցարիա շարունակվում է պաշտոնապես անհայտ մնալ: Կառավարության լրատվականից երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին միայն, որ օդանավի համար բյուջեից գումար չի վճարվել:

Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարների եւ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարների մեջ հսկայական նմանություններ կան: Իսկ մեր տրամադրության տակ են հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող ինքնաթիռի սրահի լուսանկարներ, որտեղ պատկերված երեխան Կարապետյանի թոռնիկն է:

Առաջին նկարում պատկերված է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի տեղը օդանավում, որով պատվիրակությունը մեկնել է Դավոս: Նկարի կողքին ներկայացված է Կարեն Կարապետյանի թոռնիկը: Առաջին նմանությունը նստարանների թիկնելու մասի պաստառի ձեւն ու գույնն է: Երկրորդը՝ նստարանի ետնամասում տեղադրված էկրանն է, որը պատկերում է թռիչքի ուղին քարտեզի վրա: Երրորդը՝ ինքնաթիռի սրահի հատակի գորգն է: Չորրորդը՝ օդանավի պատուհանի տակի սարքը: Հինգերորդ՝ պատուհանի եւ սրահի վերջի պատի միջեւ առկա հեռավորությունը: Վեցերորդ՝ նստարանի թիկունքի մասի երկարությունը: Յոթերորդ՝ նստարանի թեւային մասի տակ առկա առանձին դետալը: Միակ բանը, որը նման չէ երկու լուսանկարներում դա օդանավի պատուհանի վերին մասում առկա փոսիկն ու տարբերանշանն է:

Հաջորդ նկարում փոքրիկը նտած է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի տեղում: Այս նկարներում 4 նմանություն կա: Դրանք են՝ օդանավի սրահի հատակի պաստառը, պատուհանի եւ բազմոցի հենակի մասի հեռավորությունը,  բազմոցի հենվելու մասի կարը եւ նստարանի ձեռքի հենակի տակի առանձին դետալը:

Տպել
3241 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում