Հիվանդ է արդյո՞ք Լավրովը. Բլումբերգը դիմել է Կրեմլին ու առաջացրել Զախարովայի ցասումը

23/01/2018 schedule18:20

«Բլումբերգ» գործակալությունը դիմել է Կրեմլին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հիվանդության մասին տեղեկություններ ճշտելու համար:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն բանից հետո, երբ Բլումբերգ գործակալությունը խնդրել է Կրեմլին ճշտել Լավրովի հիվանդության հետ կապված տվյալներ, Լավրովը խնդրել է Բլումբերգից ճշտել, թե ինչ հիվանդություն ունի ինքը», - գրել է Զախարովան ու հավելել, որ Բլումբերգից պատասխանել են:

«Չեք հավատա, սակայն Բլումբերգից պատասխանել են, որ հիմնվելով շշուկների վրա` հետարքրքրվել են նախարարի առողջության մասին ոչ թե իրենից, այլ Կրեմլից` սպասվող նախագահական ընտրություններից հետո կառավարությունում հնարավոր փոփոխությունների համատեքստում», - նշում է Մարիա Զախարովան:

Միեւնույն ժամանակ հեգնական տոնով զարմանք է հայտնում. «Ուժեղ է ասված, չէ՞: Մեզ բոլորիս թող դաս լինի, թե ինչպես են նրանք աշխատում: Ցանկացած սուտ օգտագործվում է նպատակին հասնելու համար»:

«Իսկ ի՞նչ նպատակի մասին է խոսքը»,- հարց է հնչեցնում Զախարովան ու ինքն էլ կարճ պատասխանում. «Լավ հարց է»:

Տպել
1310 դիտում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա