Պետք չէ կառչել ամեն բառից. Մհեր Մկրտչյանը մեղմում է Սամվել Թադեւոսյանի շուրջ եղած աղմուկը

23/01/2018 schedule21:28

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հորդորում է ըմբռնումով մոտենալ դերասան Սամվել Թադեւոսյանի խոսքերին: Օրերս դերասանը Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոս Տիգրանին մարմնավորելու համար պետական մրցանակի էր արժանացել: Պարգեւատրման արարողությունից հետո նա հարցազրույց էր տվել: Պատասխանելով հարցերին՝ ասել էր, որ ֆիլմն իր համար արդեն անցյալում է, իսկ իր հաջողությունը, իր կարծքով, պայմանավորված է նրանով, որ ինքը գեղեցիկ է եւ իր նման դեմքերը պակասում են հեռուստատեսությանը: Այս խոսքերն առիթ էին դարձել, որ նրան որակեին որպես աստղային հիվանդությամբ տառապող, մեծամիտ անձնավորություն: Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ փորձելով հարթել ստեղծված իրավիճակը:

«Վերջին օրերին լրագրողները բազմաթիվ հարցեր են տալիս Սամվել Թադեւոսյանի տված հարցազրույցի վերաբերյալ: Ուզում են պարզել՝ մեծամիտ է արդյոք Սամվելը, թե ոչ))))

Խուսափելով լրագրողների տարբեր եւ շատ ժամանակ աղավաղված մեկնաբանություններից գրում եմ պատասխանը իմ ֆեյսբուքյան էջին:

Պետք չէ կառչել դերասանի ամեն մի ասած բառից: Ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր տեսակետը, առավել եւս իր կյանքի վերաբերյալ: Սամվելը մեծ աշխատանք է կատարել ֆիլմի նկարահանման ժամանակ եւ հաշվի առնելով նրա տարիքը՝ բնական է, որ նա պետք է ապրի առջեւում սպասող դերերով եւ հույսերով: Անխոս, նա տաղանդավոր տղա է, ու ցանկանում եմ նրան նոր ֆիլմերով ապացուցել իր դերասանական արժեքը եւ զարգանալ, զարգանալ ու զարգանալ»,- գրել է նա:

«Կյանք ու կռիվ»-ի անձնակազմից, բացի Սամվել Թադեւոսյանից, պետական պարգեւ են ստացել նաեւ սցենարի հեղինակ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Տպել
1419 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են