Բաց նամակ ՀՀ կառավարությանը. ինչպես խուսափել ՏՏ ոլորտում անհավասար մրցակցությունից

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ Աշոտ Կիրակոսյանը «Հայկական Ժամանակ»-ին է փոխանցել ՀՀ կառավարությանն ուղղված իր բաց նամակը ՏՏ ոլորտում անհավասար մրցակցությունից խուսափելու առաջարկություններով: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ավելի գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով 17.12.2014թ.-ին ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը:

Սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում էր 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը` հավաստագիրը, հարկային արտոնություններից օգտվող տնտեսավորող սուբյեկտներին տրվեց 5 տարի ժամկետով: Այսինքն վերջնաժամկետին մոտ հավաստագիր ստացողները մոտ մինչև 2022թ  դեկտեմբեր ամիսը հնարավորություն են ունենալու օգտվել հարկային արտոնություններից (եկամտային հարկը հաշվարկելու են 10 տոկոս դրույքաչափով և ազատվելու են շահութահարկի վճարումից):

Սակայն վերոհիշյալ օրենքը, որը կոչված էր նպաստելու սկսնակ ընկերությունների ձեւավորմանը և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, սկսած 02.12.2017թ-ից  մինչև 01.12.2022 թվականը, անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծում նոր ստեղծվող ընկերությունների համար ու խոչընդոտում նրանց ձեւավորմանը ու կայացմանը: Այլ կերպ ասած, 2017 թվականի դեկտեմբերից առաջ ստեղծված և հավաստագիր ստացած ընկերություններն ունենալու են էական հարկային արտոնություններ, ինչի պատճառով նրանց հետ չեն կարողանալու մրցակցել 2017-ի դեկտեմբերից հետո ստեղծված կամ ստեղծվելիք փոքր ընկերությունները:

Նման իրավիճակից խուսափելու համար օրենքում անհրաժեշտ է փոփոխություն կատարել և թույլ տալ նորաստեղծ փոքր ընկերություններին (որոնք գրանցվում են 01.12.2017թ.-ից  հետո) օգտվել նույն պետական աջակցությունից, սակայն տրամադրել հավաստագիրը ոչ թե հինգ տարի ժամկետով, այլ մինչև 01.12.2022թ, իսկ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո արդեն բոլոր ընկերությունները կլինեն հավասար պայմաններում:

Մտավախությունը, որ այդ ոլորտում գործող ընկերությունները արտոնությունից օգտվելու համար կստեղծեն նոր ընկերություն, ըստ էության, տեղին չէ, քանի որ նրանք մինչեւ 2017 թվականի դեկտեմբերն էլ լավ գիտեին վերջնաժամկետի մասին և կարող էին արդեն վերջնաժամկետի մոտ ստեղծել  նոր ընկերություն:

Բացի սա, օրենքի փոփոխությամբ կվերանա նաև ոլորտում սպեկուլյատիվ չարաշահումների ռիսկը, երբ վերջնաժամետի մոտ, առանց անձամբ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնելու մտադրության հավաստագիր ստացած սուբյեկտները կարող են իրենց ընկերությունները  որոշակի վճարման դիմաց առաջարկել այդ ոլորտում նորաստեղծ ընկերություններին:

Աշոտ Կիրակոսյան
ՏՏ ոլորտի ներկայացուցիչ

Բաց նամակը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տպել
2806 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է