Սարգսյանը մատնանշեց Բաքվի խավիարային դիվանագիտությունն ու ԵԽԽՎ-ում արժեքային ճգնաժամը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիոն սկանդալներին, որոնցում ներգրավված են եղել եվրոպացի պաշտոնյաները ու արժեքային համակարգի ճգնաժամին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի խոսքով, Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել թե՛ ստանձնած պարտավորությունների կատարմանը, թե՛ այս կառույցի հիմնարար արժեքների հանդեպ մեր հավաքական հանձնառությանը:

«Սակայն վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերեւս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց հետեւանքով անարդար քվեարկությունների դեպքեր»,- ասել է նա:

Նրա խոսքով, 2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ եւ աղմկահարույց զեկույցներ, բանաձեւեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միեւնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երեւույթների կյանքը կարճ է.

«Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձեւերը, ինչպես նաեւ հեղինակազրկելով դրանց հետեւում կանգնած մարդկանց եւ ուժերին: Հավատացած եմ, որ կոռուպցիոն բացահայտումներն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի զեկույցը արմատախիլ կանի այդ արատավոր երեւույթը՝ նպաստելով անդամ պետություններում մեր կառույցի հանդեպ վստահության ամրապնդմանը»,- հավելել է նա:

Նշենք, որ երկար տարիներ Ադրբեջանն իր համար ազդեցություն է ապահովել Եվրոպային խորհրդում ձկնկիթի, խոշոր գումարների եւ շքեղ գորգերի շնորհիվ։ Կոռուպցիոն սկանդալում ներգրավված է եղել ոչ միայն ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, ով ճնշման ներքո հրաժարական տվեց անցած հոկտեմբերին, այլեւ մի շարք եվրոպական երկրների պատգամավորներ՝ Իտալիայի, Գերմանիայի եւ այլն: Այս արատավոր երեւույթի մասին տարիներ շարունակ խոսել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, մինչ առկա իրավիճակը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ վերջերս Tagesspiegel-ի թղթակիցը գրել էր. «Ադրբեջանի հասցեին մեղադրանքները՝ կապված այն բանի հետ, որ նրա ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում զբաղվում են «խավիարային դիվանագիտությամբ», հայտնվել էին դեռեւս 2012 թվականին։ Սակայն խնդրի մասշտաբներն ակնհայտ դարձան պատգամավորների մեծամասնությանը միայն այն բանից հետո, երբ անցած տարի Իտալիայի նախկին ներկայացուցիչը հայտնվեց ամբաստանյալի աթոռին՝ կապված փողերի լվացման մեղադրանքների հետ։ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի ներկայացուցիչներից ստացել էր 2.39 մլն դոլար, եւ իտալացի քննիչները դա կապել էին ԵԽԽՎ-ում նրա գործունեության հետ, որտեղ նա զարմանալիորեն ակտիվ հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի եւ նրա հեղինակավոր ղեկավարության շահերի: Եվրոպայի խորհրդում ձեւավորվել էր Ադրբեջանի աջակցության մի ամբողջական խումբ, որի առանձին ներկայացուցիչները նույնիսկ զբաղեցրել են կազմակերպությունում առանցքային պաշտոններ։ Նրանցից մեկը եղել է ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը»:  

Ուշագրավն այն է, որ դեռ անցած նստաշրջանում Վեհաժողովը երկու բանաձեւ էր ընդունել Ադրբեջանի մասով, որոնցից մեկն առնչվում էր հենց խավիարային դիվանագիտությանը: ԵԽԽՎ-ն, ըստ էության, Ադրբեջանից պահանջում է անհնարինը՝ անկողմնակալ հետաքննություն սկսել այս ամենի վերաբերյալ:

Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես, խորհուրդ է տրվում խավիարային դիվանագիտության հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ եւ անկողմնակալ հետաքննություն սկսել: Խոսքը Իտալիայից եվրախորհրդարանական, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի գործի մասին է, որն արդեն քննում է Միլանի դատախազությունը` Վոլոնտեին մեղադրելով Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Այս գործը ջրի երես էր դուրս եկել 2016 թվականի ամռանը, իտալական Corriere della Sera թերթի հրապարակումից հետո:

Տպել
2036 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի