Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսել է պարտադրանքի, եվրոպացի լինելու ու բացակա առաջընթացների մասին

Հայաստանի համագործակցությունը եվրոպական երկրների ու կառույցների հետ բխում է Երեւանի համոզմունքից, եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրում: Այս մասին հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստին՝ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է հայաստանցիների եվրոպացի լինելու հանգամանքը եւ խոսել վերջին 10 տարում Հայաստանի՝ Եվրոպայի հետ համագործակցության ուղղությամբ կատարած աշխատանքից: «Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից՝ եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե՝ ոչ»,- ասել է նա ու հավելել, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ, ինչպես եվրոպական երկրների հետ երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում:

«2016-2017 թվականներին ԵԽ նախարարների կոմիտեն եւ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց զեկույցներում արձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար»,- ասել է Սարգսյանն ու հիշեցրել, որ 2008 թ-ին, երբ ինքը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ-ն մեծ մարտահրավերներ ուներ, եւ շատ լարված հարաբերություններ կոնկրետ ԵԽ-ի հետ:

Այն պայմանավորված էր 2008 թ-ի մարտի 1-2 ողբերգական իրադարձություններով, երբ Երեւանի կենտրոնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ցուցարարների դեմ ուժայի կառույցների գործողությունների հետեւանքով 10 մարդ զոհվեց, որոնց մահվան հանգամանքներն ու սպանություն կատարողները մինչեւ օրս չեն բացահայտված:  

Սարգսյանն այս համատեքստում հիշեցրել է, որ Հայաստանին այն ժամանակ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: «Դրանից 10 տարի անց մենք խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին», - ասաց Սերժ Սարգսյանը` չնշելով՝ կոնկրետ ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը հատկապես մարտի 1-ի սպանությունների բացահայտման, կամ ընդհանրապես ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, Սարգսյան իր պատասխանում հիշեցրեց, որ ընդամենը 2 ամիս առաջ՝  նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ՀՀ-ն ստորագրեց համագործակցության նոր պայմանագիր, որը, նրա ձեւակերպմամբ, շատ լավ հեռանկարներ է բացում Հայաստանի համար:

Վերջում նա հավելեց. «Մենք՝ ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից, թե եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե՝ ոչ: Ուստի, մեր համագործակցությունը եվրոպական երկրների ու կառույցների հետ բխում է մեր համոզմունքից, եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրում»:

Տպել
828 դիտում

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան