Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը՝ 2017-ի առանցքային ձեռքբերում. ՀՔԾ-ն ամփոփում է տարին

ՀՀ հատուկ քննչական ծառայության` 2018 թվականի հունվարի 24-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են Ծառայության նախորդ տարվա գործունեության արդյունքները, առանձնացվել կարևոր ձեռքբերումները և նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը, հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն անդրադարձել է նաև 2017 թվականի ընթացքում Ծառայության վարույթում քննված և դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերին, որոնցով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել դատական և գործադիր իշխանության, ինչպես նաև պետական այլ կառույցների պաշտոնատար անձանց: Նշված բոլոր քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Ըստ Մ. Բաբայանի`ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 94 պաշտոնատար անձինք:

Ամփոփելով 2017թ.-ին Ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդգծել է. «2017 թվականը Հատուկ քննչական ծառայության համար առանձնահատուկ տարի էր. այն նշանավորվեց կառույցի կազմավորման 10-ամյա հոբելյանով, որը մեզ հնարավորություն ընձեռեց վերաիմաստավորել Ծառայության գործառութային առաքելությունը, արժևորել նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումները` միաժամանակ օբյեկտիվորեն վեր հանելով աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները:

 Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ վերջին տարիներին Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի կառույցը համալրվի իրենց գործին նվիրված, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ ունեցող ազնիվ քննիչներով, ովքեր ի զորու են կատարել բարդ, բազմադրվագ և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերով որակյալ նախաքննություն. «Այդ տեսանկյունից 2017 թվականը նույնպես բացառություն չէր. Ծառայության քննչական կազմը նախորդ տարի համալրվել է երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական հատկանիշներ ունեցող քննիչներով: Ավելին, 2017 թվականին մեր կառույցում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվել, այն է` Ծառայության գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվել են բարեխիղճ և պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած մեր իսկ քննչական կադրերով: «Մեր քննիչները պետք է գիտակցեն, որ Ծառայության հատուկ առաքելությամբ պայմանավորված` նրանց ներկայացվող պահանջները շատ ավելի խիստ են: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա ընթացքում Ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ արդեն իսկ Ծառայությունից հեռացել են Հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 4 քննիչներ:

Առանձնահատուկ ընդգծելով 2017 թվականին արձանագրված քննության արդյունավետության տեսանելի դրական տեղաշարժը, Վ. Շահինյանը, այդուհանդերձ, քննիչներին հորդորել է ընթացիկ տարում աշխատել շատ ավելի բարեխիղճ, ջանք չխնայել և անել առավելագույնը` Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործերի քննության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու համար:

Ի դեպ, խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը փոխանցիկ գավաթը հանձնել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությանը, որը, 2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության 3 վարչությունների կատարած աշխատանքների արդյունքում, ըստ ցուցանիշների և քննության արդյունավետության ճանաչվել է լավագույնը:

Տպել
1995 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին