Լոռիում կկառուցվի տարածաշրջանի ամենահզոր ճոպանուղին

Լոռու մարզում կկառուցվի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին: Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշելով, որ կանադացի մասնագետների կողմից ամենահզոր ճոպանուղին կառուցվելու է Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում: Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան: Վանաձորի նախկին ճոպանուղու տարածքն, ըստ փորձագետների եզրակացության, բարենպաստ չի եղել ձմեռային հանգստի գոտու կառուցման համար, այդ իսկ պատճառով հետազոտությունների արդյունքում ընտրվել է վերոնշյալ տարածքը.

«Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է»,- ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի Լոռու մարզի թղթակիցը, նշել է Արթուր Նալբանդյանը:

Այս ծրագիրը, սակայն, ըստ մարզ ղեկավարի, կհանգեցնի մեկ ուրիշ խնդրի. ճոպանուղին շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի միայն առաջին փուլում`բացման օրվա համար օրական 3500 մարդու համար հյուրանոցային պայմաններ ապահովել, ինչը ներկա դրությամբ մարզի կտրվածքով հնարավոր չէ: Այդ պատճառով պետք է աշխատանքներ տարվեն այլ ներդրողների հետ՝ սպասարկման ոլորտը, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով. «Աշխատանքները պետք է սկսենք հենց այսօրվանից, որպեսզի ծրագրի ավարտին զբոսաշրջիկներին հնարավոր լինի պատշաճ կերպով ընդունել»,-ասաց մարզպետը և հավելեց, որ հյուրանոցային տնտեսության զարգացման հիմնական պատասխանատուն Վանաձոր համայնքը կլինի: Ու թեև ճոպանուղին կկառուցվի Վանաձորի վարչական սահմաններից դուրս, ծրագիրը կդիտարկվի մարզկենտրոնի զարգացման ծրագրերի համատեքստում:

Այս պահի դրությամբ թե ներդրողների ու թե սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում: Ներդրողներն արդեն իսկ կան, քննարկումներ են արվել: Ճոպանուղու նախագծի մշակումը պատվիրվել է կանադացի մասնագետներին. «Նախագիծը պատրաստ լինելուց 9 ամիս անց ճոպանուղին պատրաստ կլինի: Այս պահի դրությամբ միայն նախագիծն է պատվիրված: Հայտնի է նաեւ, որ աշխատանքների ժամանակահատվածը 9 ամիս է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում: 

Տպել
8337 դիտում

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են