Երեւանի մեկ միասնական դատարանը կա, դատավորները՝ ոչ. ի՞նչ նիստ էր անում քաղաքացի դատավորը

Այսօրվանից ստեղծվել է Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանը, իսկ Երեւանի վարչական շրջանների դատարանները լուծարվել են:

Լուծարվող դատարանների նախագահները եւ դատավորները շարունակելու են պաշտոնավարել՝ որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ, սակայն համաձայն Սահմանադրության՝ Սերժ Սարգսյանը իր հրամանագրով պետք է դադարեցնի լուծարվող դատարանների նախագահների եւ դատավորների լիազորությունները եւ նշանակի նրանց որպես նոր ստեղծվող դատարանի դատավորներ: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն այդ հրամանագիրը պետք է ստորագրեր այսօր առավոտյան: Սակայն մինչ այս պահը նման հրամանագիր չկա, ինչը նշանակում է, որ ոչ մի նիստ Երեւան քաղաքում տեղի ունենալ չի կարող:

Բայց սա սահմանադրությամբ. չնայած նրան, որ դեռ հրամանագիր չկա, այնուամենայնիվ, լուծարվող դատարանների դատավորները շարունակում են նիստ անել՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, այսինքն՝ այն դատարանում, որտեղ դեռ նշանակված չեն: Մասնավորապես՝ «Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր նիստը սկսվելուն պես պարզաբանմամբ է հանդես եկել՝ ասելով, թե «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ այսօրվանից սկսած գործում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ապա հրապարակել է փոփոխությանը վերաբերող հատվածը եւ դրանից հետո շատ հանգիստ դատական նիստը շարունակել՝ համարելով, որ ինքը այդ պահից սկսած հանդես է գալիս որպես Երեւան համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Սասնա ծռերի» գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը այս կապակցությամբ մեր զրույցում ասաց. «Այստեղ իհարկե, մենք բոլորս խնդիր ենք տեսնում, բայց քանի որ դրանից անմիջապես հետո Մանվել Աթոյանի համար հանրային պաշտպան ներգրավելու հարցին դատարանը անցավ, այդ հարցը դեռ չհասցրիք բարձրաձայնել: Բոլորս գիտենք, որ կատարված փոփոխության համաձայն՝ դադարել են գոյություն ունենալ Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները եւ գործում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը: Բայց խնդիրը նրանում է, որ կոնկրետ դատավորը, որպեսզի կարողանա հանդես գալ որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ քններ որեւէ քրեական, քաղաքացիական գործ, նա պետք է ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված լիներ որպես Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ինչն այդ պահի դրությամբ մենք չունենք, իսկ դա նշանակում է, որ Արտուշ Գաբրիելյանը չի կարող հանդես գալ որպես դատարան, նա հանդես է գալիս որպես քաղաքացի Արտուշ Գաբրիելյան: Այսօրվա այդ դատական նիստի ընթացքում տեղի ունեցած գործընթացը միայն այդ պատճառով լիովին, ծայրից ծայր անօրինական գործընթաց է»,- մեր զրույցում ասաց Շուշանյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն էր տվել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին եւ Ազգային ժողովն էլ ընդունել է Դատական օրենսգրքի նշված փոփոխությունը: Հարությունյանը նշել էր, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջեւ, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները: Այս պահի դրությամբ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: Փաստացի այս պահին դատարանի նախագահը կա՝ դատավորները՝ ոչ:

Տպել
3255 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ