Ախթալայի ԼՀԿ-ի պոչանքները վերացրեցին Դեբետի ձուկն ու խեցգետինը (լուսանկարներ, տեսանյութ)

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքները տարբեր ճանապարհներով շարունակում են անարգել լցվել Դեբետ գետը՝ վերացնելով գետի բուսականությունն ու կենդանատեսակներին:

Լրատվամիջոցներն այս մասին բարձրաձայնեցին դեռեւս նախորդ տարեվերջին, սակայն մինչ օրս, փաստացի, իրավիճակը չի փոխվել. պոչանքները գետն են լցվում Ախթալա քաղաքի անձրեւահեռացման համար նախատեսված հեղեղատարով, գետակներով ու առուներով, իսկ ահա Այրումի հարեւանությամբ օրը 24 ժամ պոչանքի մեծ քանակություն է թափվում գետի մեջ, փոխելով գետի ջրի պարզ գույնը, շրջակայքում տարածելով սուր հոտ:

Տարածքում այգիներ ունեցողներն ասում են, որ պոչանքների հետեւանքով ծառերը սկսել են չորանել, իսկ Դեբետ գետում այլեւս ձկներ ու խեցգետիններ չեն մնացել: Ի դեպ, սատկած ձկան ու խեցգետնի հանդիպեցինք նաեւ մենք, որոնք սատկած ընկած էին գետի թունավոր ջրի մեջ:

Գեւորգ Վարդումյանը Դեբետի ափին 2 հա այգի ունի, ասում է՝ պարբերաբար դիմել են բնապահպանության տեսչության Լոռու մասնաճյուղի աշխատակիցներին, սակայն՝ ապարդյուն: Գեւորգ պապի խոսքով՝ այգին ոռոգում են Դեբետի ջրով, որը փաստացի իր մեջ բազմաթիվ թունավոր մետաղներ է պարունակում, ինչի հետևանքով էլ տարածքի բնակիչները բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերում:

Այգեգործների մի մասն էլ չի ցանկանում խոսել տեսախցիկի առաջ, պատճառաբանելով, թե վախենում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից վրեժ կլուծեն իրենցից կամ իրենց հարազատներից:

Դեռ մեկ ամիս առաջ Լոռու դատախազի հանձնարարականով դատախազությունում նյութեր սկսեցին նախապատրաստել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Armtimes.com-ին հայտնեց, որ հարցումներ են ուղարկվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարություններ: Ի պատասխան դատախազության հարցման՝ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից նշել են, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունում» կիրականացվի ստուգում և արդյունքների մասին կտեղեկացվի: Բաժնի պետը նաեւ հավելեց, որ ստուգման արդյունքները ստանալուց հետո ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Երեկ խնդրին տեղում ծանոթացել են նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Գեւորգի Գորգիսյանն ու Լենա Նազարյանը, ովքեր նշել են, հանցագործության մասին պաշտոնական հաղորդում են ներկայացնելու:

Տպել
3432 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը