Արցախի ԱԺ նախագահն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են, խոսել առաջնագծի իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անջեյ Կասպշիկին հանդիպման նախաձեռնության համար և շնորհավորել պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համակողմանի իմացությունն ու երկար տարիների դիվանագիտական փորձը կնպաստի խնդրի խաղաղ ու արդարացի լուծմանը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, խոսելով Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, հույս է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան առաջնագծում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի վրա:

Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նման ձևաչափով հանդիպումների շարունակման երկուստեք պայմանավորվածություն:

Տպել
2317 դիտում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար