Դիվերսիա՝ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ելքով. խմբագրական

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը վերջին օրերին պաշտպանության ոլորտին նվիրված խորհրդակցություններում մեծ ինքնավստահությամբ հայտարարում էին, որ առաջնագիծն այլեւս ամուր է, վերազինված, հակառակորդի համար գրեթե անմատչելի: Այս միտքը նրանք տարբեր ձեւակերպումներով էին հայտնում, տարբեր միջոցառումներ մեջբերում այն հիմնավորելու համար: Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը նախորդ տարիներին էլ նույնաբովանդակ հայտարարություններ անելու հետ կապված բարդույթներ չի ունեցել: Բայց միշտ չէ, որ ասված խոսքն ու իրականությունը համահունչ են եղել: Որպես կանոն՝ ի հեճուկս բարձր հայտարարությունների, սահմանում բոլորովին այլ իրողություններ են հաստատվել՝ դժբախտ հետեւանքներով:

Այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ ընթացք ստացավ: Տարօրինակ զուգադիպությամբ հենց այս հայտարարություններից մեկ օր անց Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ  ձեռնարկեց: Սա այն դեպքն էր, երբ բոլոր խոսքերը առ ոչինչ կլինեին, եթե փորձը հաջողությամբ ավարտվեր, հայկական կողմը վիրավորներ, զոհեր կամ այլ կորուստներ ունենար: Սակայն, ինչպես տեղեկացրեց ՊԲ մամուլի ծառայությունը, դիվերսիայի փորձը կասեցվել է, հատուկջոկատայիններից կազմված խումբը հետ է շպրտվել՝ կրելով մարդկային կորուստներ: Պաշտոնապես չի հայտարարվում, իհարկե, թե քանի զոհի մասին է խոսքը եւ առհասարակ որեւէ մանրամասնություն չի հրապարակվում:

«Հայկական ժամանակ»-ին, սակայն, հայտնի դարձավ, որ նախնական տվյալներով՝ հակառակորդը 2-4 զոհ է տվել: Հատուկջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձն արել են դիպուկահարների աջակցությամբ: Ենթադրվում է, որ ներթափանցման ժամանակ գործել են դիպուկահարները՝ նրանց համար ճանապարհ բացելով եւ թիկունքը ապահովելով: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, հատուկջոկատայիններից կազմված դիվերսիոն խմբին «օգնության է» հասել օժանդակ խումբ, սակայն դրանք բոլորը միասին ձախողել են: Եղանակը այդ ընթացքում վատն է եղել, եւ եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի հստակ թիվ հայկական կողմը չուներ: Ամբողջ գործողությունն ընթացել է ղարաբաղա- ադրբեջանական դիրքերի արանքում՝ չեզոք գոտում, սա նշանակում է, որ  խրամատներին մոտ չեն էլ հասել: Այսինքն, խոսքը լուրջ գործողության մասին է, որտեղ ադրբեջանական կողմը գուցե մեկ, գուցե մի քանի տասնյակ զինվորական  է օգտագործել: Վերջին անգամ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել էր անցյալ հունիսին եւ կրկին կորուստներով հեռացել: Դրանից առաջ եւս մի քանի նման փորձ չհաջողվեց: Եվ այն, որ Ադրբեջանը նոր դիվերսիոն հարձակումներ չէր նախաձեռնում, հիմք էր տալիս ռազմական փորձագետներին գնահատելու, որ հայկական կողմում շփման գծում արված փոփոխությունների պարագայում այլեւս անիմաստ են համարում փորձելը:

Թե ինչու այս անգամ Բաքուն որոշեց «կրկին փորձիր» ճանապարհով գնալ, թերեւս արդեն կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ մարտի դաշտում մեկօրյա տարբերությամբ հաստատվեց այն, ինչի մասին խոսում էր Արցախի հրամանատարությունը: Բացի այդ, շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ ամբիոնից ունեցած խրոխտ ելույթը, ադրբեջանցի պատգամավորի հիստերիկ հարցին տված հանդարտ ու հավասարակշռված պատասխանը ծիծաղելի չդարձան: Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ առաջնագծում եւ զինված ուժերում այլեւս խնդիրներ չկան, բայց առնվազն նշանակում է, որ ինչ-որ խնդիր լուծվել է: Վերջին ամիսների միջադեպերից ակնհայտ է, որ հայկական կողմի համար ներկայում լուրջ խնդիր են ստեղծում ականապատված տարածքները եւ առաջնագծում գտնվող զինվորներին՝ սեփական անվտանգության ապահովմանն ավելի լավ պատրաստելը, որովհետեւ նրանք ամեն վայրկյան դիպուկահարի թիրախ կարող են դառնալ: 

Ամեն դեպքում Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը այս անգամ ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նշանակություն ունեցավ: Եվ այդ իմաստով, նույնիսկ բխում էր հայկական կողմի շահերից: Ինչ խոսք, նման եզրակացություն հնարավոր չէր լինի անել, եթե հատուկջոկատայիններին հետ մղելու ընթացքում Արցախի ՊԲ-ն վիրավոր կամ զոհ տար: Իսկ Ստեփանակերտը վստահեցնում է, որ հայկական կողմը ոչ մի կորուստ չի ունեցել:

Հ.Գ. Վերը նշված մտքերն ու գնահատականները ելնում են այն հանգամանքից, որ Արցախի ՊԲ-ն ոչինչ չի թաքցնում ժողովրդից: Վերջին ամիսներին, ինչպես հայտնի է, միշտ չէ, որ շփման գծում կատարվողի մասին տեղեկատվություն է փոխանցվում հանրությանը: Ու քանի որ սահմանային դեպքերի եւ միջադեպերի մասին ինֆորմացիան տրվում է ըստ անհրաժեշտության եւ նպատակահարմարության, չի կարելի բացառել նաեւ, որ նշված դիվերսիոն փորձը կատարվել է մեկ կամ երկու ամիս առաջ, ուղղակի դրա մասին հաղորդագրություն տրվում է միայն հիմա եւ կրկին նույն նպատակով՝ Սերժ Սարգսյանի ելույթին ավելի մեծ նշանակություն տալու համար: Համենայնդեպս այժմ արդեն հնարավոր չէ վերահսկել այս կարգի տեղեկատվությունը, եւ Արցախի ու ՀՀ-ի ՊՆ-ները երբ ուզեն, ինչ ուզեն՝ կհաղորդեն, ու ոչ ոք չի իմանա, թե իրականում երբ է դեպքը պատահել: 

Հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարի առաջին էջում:

Տպել
6398 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա