Խորհուրդների հետ միասին պաշտոնական Թբիլիսին ստացել է նաեւ Եվրահանձնաժողովի նախազգուշացումը

26/01/2018 schedule09:43

Եվրահանձնաժողովը հրապարակել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ առաջին եզրակացությունները: Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ հունվարի 23-ին այն դիտարկել է ԵՄ կից ստեղծված հատուկ վիզային խումբը: Հրապարակված եզրակացություններում մի քանի կարեւոր խնդիր է արծարծվում, սակայն իրավիճակը, ընդհանուր առմամբ այնքան էլ տագնապալի չէ, որպեսզի գործարկվի «կասեցման մեխանիզմը», դա նշանակում է, որ տվյալ պահին ԵՄ եւ Վրաստանի միջեւ առանց վիզային ռեժիմին ոչինչ չի սպառնում:

Վրացական լրատվամիջոցների փոխացմամբ,  այնուամենայնիվ խորհուրդների հետ միասին պաշտոնական Թբիլիսին ստացել է նաեւ Եվրահանձնաժողովի նախազգուշացումը: Վերջինիս եզրակացությունում խոսքը գնում է երկու գլխավոր խնդիրների մասին. Վիզայի ազատականացումից հետո կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են խնդրում: Լուրջ մարտահրավեր է վրաստանցիների ներգրավվածությունը Եվրոպայի կազմակերպված հանցավոր խմբավորումներում: Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ հատկապես հաճախ են հանդիպում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ կողոպուտի եւ գողության փաստեր Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում:

Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ իրավիճակն այնքան էլ ծանր չէ, որպեսզի վերանայվի Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը: «Վրաստանի ձեռքբերումներն ու Վրաստանի իշխանությունների գործողությունները գնահատվել են ամենադրական ձեւով, եւ մենք ոչ մի հիմք չունենք մտածելու, որ Վրաստանի դեմ կկիրառվի այսպես կոչված կասեցման մեխանիզմի որեւէ կետ», -հայտարարել է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Գուլորդավան:

Սակայն ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք փորձագետներ իրավիճակը տագնապալի են անվանում եւ կոչ անում «Վրացական երազանքին» ժամանակին պարտադիր բարեփոխումներ անցկացնել: «Եվրահանձնաժողովի ուղարկված եզրակացություններն այն բանի անհրաժեշտության ցուցանիշ են, որ իշխանությունները պետք է աշխատեն աշխատանքի տեղավորման հնարավորությունների ավելացման, քրեածին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այսինքն՝ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց մոտ հայրենի երկիրը լքելու ցանկություն չառաջանա», -ասում է «Ազգային շարժման» անդամ Նինո Քալանդաձեն:

Ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ իշխանություններն իրավիճակը փոխելու մեկ ուղի ունեն՝ տնտեսական իրավիճակի բարելավում: «Իսկ այդ խնդիրն արդեն 25 տարի է՝ Վրաստանի ոչ մի կառավարություն չի կարողացել լուծել», -ասում է Շարաշենիձեն:

Եվրամիության երկրների եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին այն բանից հետո, երբ զուգահեռ ներդրվել է միգրացիոն վերահսկողության հատուկ մեխանիզմ՝ այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»: Եվրամիության համար այդ մեխանիզմն ապահովագրական բնույթ է կրում. այն ենթադրում է վիզային ազատականացման գործողության կասեցում եւ դրա պայմանների վերանայում ԵՄ երկրներից մեկում Վրաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճի, ապաստան փնտրողների թվի ավելացման կամ Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ այս կամ այն երկրում կատարած իրավախախտումների քանակի աճի դեպքում:

Տպել
1093 դիտում

Թեհրանը շարունակում է մնալ Երեւանի կողքին․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» հայաստանյան երգի հայտերի ընդունման փուլը

Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում. Վարազդատ Կարապետյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

Անշարժ գույքի շուկան 2018-ին ակտիվացել է․ գործարքների թիվն աճել է 13%-ով

Մխիթարյանը բաց կթողնի «Յունայթեդի» դեմ հանդիպումը

ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը քննարկվել է Ռիգայում․ դեսպանի հանդիպումը

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Գյուղատնտեսության, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ․ ՀՀ-ն ու Նիդեռլանդները նախանշել են համագործակցության ոլորտները

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

Դա շատ լավ որոշում է, եթե այս գներով լինի, ապա մեր գրպանն էլ կթեթեւանա. Հովհաննիսյան

Ամենաբարդը Պետրոսյանի հետ պարտիան էր. Փաշիկյանը՝ ՀՀ շախմատի առաջնության պայքարի մասին

Արտերկրում ապրող կենսաթոշակառուները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները. բաց նամակ վարչապետին եւ ՄԻՊ-ին

Երբ մի աղջկա շատ էր հավանում՝ նրան «գուլո ջան» էր ասում. Քոչարի որդիները պատմում են հանճարի մասին

Արթուր Մեսչյանը մտադիր է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատել ընդամենը 2-2.5 տարի

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն ու Գեղարքունիքի մարզպետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Փրկարարները կանխվել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը․ ԱԻՆ

Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի. քննարկումներ՝ իտալական եւ շվեյցարական կազմակերպությունների հետ

Թինա Կանդելակին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար տեղի չի ունեցել․ դեսպանատուն