Ոչ թե դատապարտյալի հանցանքի տեսակն է կարեւոր, այլ նրա վարքագիծը ՔԿՀ-ում․ ՄԻՊ

26/01/2018 schedule13:43

Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ։

Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմներին առնչվող խնդիրները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների եւ անգործության վարչական եւ դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրական բացերին եւ գործնական թերություններին:

Քննարկման առարկա են դարձել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտված եւ կալանավորված անձանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ, ինչպես նաեւ կարճատեւ մեկնումներ տրամադրելուն, կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կարեւորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրա վարքագիծը քրեակատարողական հիմնարկում:

Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինեն դատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղված գործողությունները:

Տպել
694 դիտում

Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել

Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը