Հայաստանը և Ադրբեջանը հնարավոր է մրցակիցներ դառնան Ազգերի լիգայում. ի՞նչ կլինի այդ դեպքում

ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ ազգերի լիգայի ձեւաչափը չի բացառում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մրցակիցներ դառնան: 2 երկրներն Ազգերի լիգայի ամենաթույլ՝ D լիգայում են: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ այս հավաքակաները վիճակահանության արդյունքում նույն խմբում չեն հայտնվել, սակայն, երբ մրցաշարը հասնի այն փուլին, երբ մրցակիցներն արդեն վիճակահանությամբ չէ, որ որոշվում են, հնարավոր է՝ դրանից խուսափել չստացվի:

Ազգերի լիգան բաղկացած է ուժեղից թույլ A, B, C, D լիգաներից: Յուրաքանչյուր լիգա անցկացնելու է իր մրցաշարը, եւ հաղթողը ստանալու է Եվրո 2020-ի ուղեգիր: Դա տեղի է ունենալու հետեւյալ կերպ, օրինակ, D լիգայում կա 4 խումբ՝ 4-ական մասնակցով: Խմբերում հաղթողները դուրս են գալու փլեյ-օֆ, բաժանվելու են զույգերի եւ անցկացնելու են կիսաեզրափակիչ հանդիպումներ: Հաղթողներն ուղեգրի համար միմյանց դեմ պայքարելու են եզրափակչում:

Կիսաեզրափակչի դեպքում կրկին կարելի է գործի դնել ՈՒԵՖԱ-ի որոշումը եւ թիմերին հակառակ զույգերում տեղավորել, բայց ի՞նչ տեղի կունենա, եթե թե Հայաստանը, եւ թե Ադրբեջանը հաղթեն իրենց կիսաեզրափակիչներում եւ հայտնվեն եզրափակչում:

Նախկինում Եվրոպայի առաջնությունն արդեն մեկ անգամ տուժել է ադրբեջանցիների պատճառով: Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել էին Եվրո 2008-ին ընտրական A խմբում: Նրանց առաջին հանդիպումը պետք է կայանար 2007 թ. սեպտեմբերի 8-ին Բաքվում, պատասխան խաղը՝ սեպտեմբերի 12-ին Երեւանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի իշխանությունները վստահեցրել էին, որ կապահովեն թե ադրբեջանցի ֆուտբոլիստների, եւ թե երկրպագուների անվտանգությունը: Հայկական կողմը նաեւ մեկնելու պատրաստակամություն էր հայտնել, եթե նույն երաշխիքները տար նաեւ հարեւան երկիրը: Ադրբեջանցիները, սակայն, հրաժարվեցին Երեւան գալ՝ պատճառաբանելով, թե ագրեսոր երկիր չեն մեկնի: Հայաստանի ընտրանուն էլ մերժեցին ընդունել իրենց երկրում՝ ասելով, որ պատվիրակության անվտանգությունը չեն կարող ապահովել:

Ադրբեջանցիներն առաջ էին քաշում չեզոք դաշտում խաղերն անցկացնելու հնարավորությունը, ինչին ՈՒԵՖԱ-ն համաձայն չէր: Շատերին թվում էր, թե ՈՒԵՖԱ-ն Ադրբեջան-Հայաստան հանդիպումը կտեղափոխի 3-րդ երկիր, իսկ Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա Երեւանում: Սակայն ՈՒԵՖԱ-ն չեղարկեց հանդիպումները եւ 2 թիմերին տվեց 0 միավոր:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ դուրս կան Ազգերի լիգայի D լիգայի եզրափակչում, ապա հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի: Եվրոպայի 2020 թ. առաջնության 24-ից 20 թիմերը որոշվելու են բոլորին հայտնի ձեւաչափով՝ ընտրական փուլով, իսկ մնացած 4 ուղեգրերը ՈՒԵՖԱ-ն տրամադրել է Ազգերի լիգայի 4 հաղթողներին: Այսինքն՝ լիգայի եզրափակիչն անպայման պետք է կայանա, որպեսզի որոշվի ուղեգրի տերը, եւ այդ հանդիպումը հնարավոր չի լինի չեղարկել, ինչպես եղավ Եվրո 2008-ի ընտրական խաղերի դեպքում:

Տպել
2834 դիտում

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել