ԱԱԾ-ի ամենամյա տվյալները. սահմանախախտման բազմաթիվ գործեր դատարանում են

28/01/2018 schedule14:13

Արդեն մի քանի ամիս է՝ մամուլը գրում է Հայ-իրանական սահմանին հերթական սահմանախախտների ձերբակալման մասին: Այս ամիսներին բազմաթիվ դեպքեր է բացահայտվել եւ մի քանի օտարեկրացիների քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն այդ մասին ԱԱԾ-ն հայտնեց երեկ երկարաշունչ հաղորդագրություն տարածելով:

Ըստ այդմ՝ բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:

2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 եւ Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք: ԱԱԾ-ն միայն չոր վիճակագրական տվյալներ է հայտնել, մինչդեռ այդ դեպքերի մասին օրեր առաջ էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկը ավելի մանրամասն գրել էր՝ ենթադրվում է ԱԱԾ-ից ստացված արահոսքի հիման վրա:

Այսպես՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։ Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով շահադիտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակերպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։ Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։

ԱԱԾ ծառայողները պարզել են նաեւ, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետեւ նշված անձինք իջել են Արաքս գետի ափին եւ փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ ԱԱԾ աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել եւ ձերբակալվել են:  

2017 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ԱԱԾ-ն ամեն տարվա սկզզբին կամ վերջին հանդես է գալիս նման հաղորդագրություններով: Ընդհանուր առմամբ՝ նման սահամանխախտման դեպքերով գործեր կարելի է գտնել նաեւ Դատական տեղեկատվական համակարգում (տարբեր տարիների):

Այդօրինակ դեպքերից մեկով 2017 թվականի դեկտեմբերին հրապարկվել է դատավճիռ: Մասնավորապես Թուրքիայի քաղաքացի Օզգյուլ Դումանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 23.05.2017թ. Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը եւ հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության, Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի հատվածում ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Նա  մեղավոր է ճանաչվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով:

Նույն գործի շրջանակներում Թուրքիայի քաղաքացի Աբդուլբարի Կանատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանն ունի խնդիրներ Թուրքիայի Հանրապետության տարածքում, ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, և ստանալով առաջարկություն` հիշյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով օժանդակել է նրան, ստանձնել է 10000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց` խորհուրդներով, ցուցումներով եւ տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը: Նա եւս մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 6 ամիս ժամկետով:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում: 

Տպել
2615 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա