Երևան
-3 °C
2017թ. ընթացքում Վանաձորում արձանագրվել է թրաֆիքինգի 1 դեպք: Ուսումնասիրելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության տարեկան հաշվետվությունը, տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Բազումի բաժնում:
Մարզում նախորդ տարի արձանագրվել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 3 հանցագործություն, որոնցից մեկը, որը տեղի է ունեցել Վանաձորում, շարունակում է մնալ չբացահայտված: 2016թ.-ի համեմատությամբ դեպքերը 5-ով նվազել են: Նշված սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից 1-ը բռնաբարության կամ բռնաբարության փորձի դեպք է:
Մեկ տարվա ընթացքում մարզում արձանագրվել են կոռուպցիոն բնույթի 44 հանցագործություն, որոնցից 5-ը՝ Վանաձորում, 5-ը՝ Սպիտակի տարածաշրջանում, 10-ը՝ Ստեփանավանի, 10-ը՝ Տաշիրի, 4-ը՝ Թումանյանի:
Արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 6-ը յուրացման դեպքեր են, 3-ը՝ կաշառքի հետ կապված, 12-ը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 3-ը պաշտոնեական լիազորությունների անցման, 7-ը` պաշտոնեական կեղծիքի, 2-ը՝ պաշտոնեական անփութության, 4-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, 2-ը համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն դեպքեր են, 4-ը առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են: 2016թ.-ին մարզում արձանագրվել են կոռուպցիոն բնույթի 35 հանցագործություն:
Հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 58 դեպք, որոնցից 16-ը՝ իրացման: 2016թ.-ի հետ համեմատած դեպքերի թիվը նույնն է, միայն իրացման դեպքերն են աճել 2-ով:
Հայտնաբերված դեպքերով առգրավվել է 0.844 գր. կոդեին, 2487.43 գր մարիխուանա, 0.44 գր հաշիշ, 0.155 գր. հոգեմետ դեղամիջոց /ֆենոբարբիտալ/, 0.032 գր. այլ թմրամիջոցներ 22.9 գր. քացախաթթվի անհիդրիդ:
2017թ. ընթացքում Լոռիում գրանցվել է հրազենի ապօրինի շրջանառության 72 դեպք, նախորդ տարվա 64-ի դիմաց: 72 դեպքերից 31-ը գրանցվել է Վանաձորում:
Հայտնաբերվել եւ առգրավվել է 6 անվանում 12 միավոր զենք, 4 անվանում զինամթերք, այդ թվում՝ 4 հատ ատրճանակ, 2 հատ ինքնաձիգ, 2 հատ ողորկափող հրացան, 2 հատ ակոսավոր հրացան, 1 հատ ինքնաշեն հրացան, 1 հատ այլ զենք, 1 հատ ճայթիչ, 7գր. պայթուցիկ նյութ, 8 հատ սառը զենք եւ 219 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
2017թ. ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 80 դեպք:
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)
Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը
Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար
Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում
Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան
ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ
Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը
ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
© 2019 Հայկական ժամանակ