Լոռիում թե՛ ցանքատարածություններն են նվազել, թե՛ անասնագլխաքանակը

Լոռու մարզում ցանքատարածությունները ավելի քան 2619 հեկտարով նախորդ տարի նվազել են: Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը՝ մարզպետին ներկայացնելով նախորդ տարվա կատարած աշխատանքը: Վարչության պետի փոխանցմամբ՝ ցանքերի նվազման հիմնական պատճառներից է 2017թ. ձմռանը աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարությունը, որը ոչնչացրեց 16 համայնքների շուրջ 2000 հա ցանքատարածությունները: Հողօգտագործողների վնասը հնարավորինս մեղմելու նպատակով կառավարությունը զիջել է 2017 թվականի հողի հարկի ավելի քան 12 միլիոն դրամ և ոռոգման ջրի 2.5 միլիոն դրամի վարձավճարները:

Զեկուցման համաձայն՝ նվազում է արձանագրվել նաեւ մշակաբույսերից ստացված բերքի քանակի մեջ: Մասնավորապես՝ հացահատիկն ու ընդեղենը 2016-ի համեմատությամբ պակաս է հավաքվել 13588, կարտոֆիլը՝ 587, բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 5796 տոննայով, իսկ ահա պտուղ-հատապտուղների եւ խաղողի բերքահավաքի մեջ աճ է գրանցվել՝ համապատասխանաբար 6341 եւ 192 տոննա ավելի բերքով:

Հիմնականում նվազում է արձանագրվել նաեւ անասնաբուծության մեջ: Մասնավորապես՝ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է 731, մանր եղջերավորներինը՝ 485 գլխով: Թռչունների թվաքանակն ավելացել է շուրջ 15000-ով:

Կառավարության կողմից նախորդ տարվա ապրիլին ամբողջությամբ ներվել է մարզի Լուսաղբյուր, Արջուտ, Արևածագ, Դսեղ, Ծաթեր, Մեծ Այրում, Ճոճկան, Տաշիր և Ձյունաշող համայնքներին հատկացված 22.7 մլն դրամ ընդհանուր արժեքով առաջին վերարտադրության սերմացուի գումարները, մասամբ ներվել է նաև Պետրովկա, Արծնի, Շնող և Սարատովկա համայնքներին հատկացված 640 հազ. դրամ ընդհանուր արժեքով առաջին վերարտադրության սերմացուի գումարները: Ամբողջությամբ ներվել է նաև 2015-2016թթ. հատկացված 17.7 մլն դրամ ընդհանուր արժեքով ազոտական պարարտանյութի դիմաց Սվերդլով, Միխայելովկա, Լուսաղբյուր և Սարալանջ համայնքների պարտքը:

Բավարար լինելուց հեռու է մարզի ոռոգման համակարգը: Մարզի 9613 հա ոռոգելի հողատարածքներից փաստացի ոռոգվում է մոտ 2 000 հեկտարը, մինչդեռ խորհրդային տարիներին ոռոգելի հողատարածքները կազմել են ավելի քան 15 հազ. hա:

Անդրադառնալով զեկուցմանն ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ մարզում ոչ բոլոր գյուղատնտեսներն են տեղյակ. «Ես վստահ չեմ, թե բոլորն էլ տեղյակ են, բայց հետեւողական չենք, որ մարդիկ տեղյակ են այդ ծրագրերից: Գյուղնախարարությունում այդքան ծրագիր երբեւէ չի եղել, բայց հիմա ծրագիրը կա, մասնակցող չկա»,- ասաց մարզպետը՝ հանձնարարելով անհատական աշխատանք տանել գյուղատնտեսների հետ: «Տարեկան երկու անգամ ամփոփում ենք անելու գյուղվարչության աշխատանքները, ու եթե արդյունքը էական չեղավ ծրագրային առաջարկություններից հետո, ուրեմն իմացեք, որ դուք իրականում չեք աշխատել»,- նշեց Արթուր Նալբանդյանը:

Տպել
7789 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն