Հայկական պետականության հիմք ու հենասյուն հայոց բանակը 26 տարեկան է

Այսօր՝ հունվարի 28-ը համարվում է հայկական անկախ հանրապետության լավագույն օրերից մեկը, երբ Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու աշխարհասփյուռ հայությունը նշում են հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը:

Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար:

Արդեն 26 տարի հայկական բանակը մեր երկրի կայունության, անկախության, հերոսացման ու մեր անկախ պատմության շարժիչ ուժի հիմնական կրողն է: Առանց բանակի գոյության, մեր երկրի սահմանների կայունությունը հազիվ թե հնարավոր լիներ իրականացնել: Չնայած ժամանակ առ ժամանակ շարունակվող հրադադարի պայմանավորվածության խախտումների ու  անկախ այս հանգամանքից՝ ցանկացած ծնողի համար հպարտություն է ծառայություն անցած ու հայրենիքի սահմանների պաշտպանության գործում իր ավանդը ներդրած զավակ ունենալը, ցանկացած երիտասարդի համար՝ պատիվ այդ ծառայության միջով անցնելն ու համազգեստ կրելը:

Այսօր էլ, հայկական բանակը ազգային, պետական ուշադրության առաջնահերթությունների շարքում է, տարեցտարի բանակը կայունանում է, տարվում են ջանքեր՝ զինվորների կյանքն ու առօրյան հագեցած ու բովանդակալից դարձնելու, սահմանային պաշտպանությունը հնարավորինս անվտանգ դարձնելու ուղղությամբ, բանակը յուրաքանչյուրիս ամենաթանկ ու ամենանվիրական ձեռքբերումն է:

Այսօր հիրավի փառահեղ տոնն է ոչ միայն բանակի ու ծառայող զինվորների, այլեւ նրանց ծնած հերոս մայրերի, հայրենիքի պաշտպանության համար նահատակված ու խեղված բոլոր երիտասարդ տղաների ու բոլոր նրանց, ում համար ազգն ու բանակը իրական հպարտանալու արժեքներ են:

Եվ ուրեմն, թող շնորհավո՛ր լինի բոլորիս տոնը:

Տպել
6472 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով