Երևան
14 °C
Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում:
Նախարարությունն ամփոփել է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձեւաչափում՝ հիշեցնելով տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները: Այդպես, նշվում է, որ 2017 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին` Վիեննայում:
«Նախարարների միջեւ հանդիպումները եւ համանախագահների գործուն միջնորդական ջանքերը հնարավորություն են ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Ժնեւում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի շրջանակում մոտ չորս տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվել է ձեռք բերված պայմանավորվածության մասին` ակտիվացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով, այն նույն քայլերը, որոնց մասին ասվում էր 2016 թվականի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում եւ որոնց նկատմամբ Հայաստանը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Սակայն Բաքուն, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած գործելաոճին, գագաթաժողովից անմիջապես հետո վերսկսեց իր անհիմն մեղադրանքները եւ ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասված է հաշվետվության մեջ:
Տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է 1994-95 թվականներին կնքված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին եւ Հայաստանի հետ սահմանի երկայնքով նախաձեռնել է սադրանքների եւ դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաեւ քաղաքացիական նշանակության օբյեկտներ: Բաքուն շարունակել է իր զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարեւանությամբ տեղակայելու եւ այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը:
Ըստ այդմ, հիշատակված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը, որին հանգեցրել են Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ուղղությամբ շարունակաբար ձեռնարկվող գործողությունները: Զեկույցում շեշտված է, որ Բաքուն հետ է կանգնել բազմաթիվ այլ պայմանավորվածություններից, եւ այդ օրինակներն իրավամբ հարցականի տակ են դնում Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմի վստահելիությունը:
2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ընդունվել է 14 հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին եւ հոկտեմբերի 6-ին, որոնց շրջանակներում Երեւանում համանախագահներին ընդունել է հանրապետության նախագահը, կայացել են, հանդիպումներ նաեւ ԱԳ նախարարի հետ:
Նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի կողմից ընդունվել է ԵՄ Խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական արտաքին գործողության ծառայությանն ուղղված՝ Արեւելյան գործընկերության Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ առաջարկությունների վերաբերյալ բանաձեւ, որում, ի թիվս այլ կետերի, վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց կողմից 2009թ. Առաջարկված հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ամրագրվել է Մինսկի խմբի համանախագահներին եւ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք նրանց կողմից առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին աջակցության մասին դրույթը։
Ղարաբաղյան հակամարտության մասով հաշվետվության եզրահանգման մեջ նշվում է, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների ջանքերին՝ Արցախ այցելող արտերկրի օրենսդիր մարմինների անդամների, հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, բլոգերների եւ զբոսաշրջիկների թիվն աճել է:
Գրիգորյանը Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ զրույցում կարևորել է սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը
ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ դիմումներ չենք ստացել, և հետո՝ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են. Զախարովա
Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ ԼՂ նախագահների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարությանը
Ինչ վիճակում են երեկվա ողբերգական ավտովթարից տուժած Հայաստանի և արտերկրի քաղաքացիները. մանրամասներ
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարումներ. ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել
Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հանգամանքները
Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ միասին. ՌԴ ԱԳՆ
Հայաստանին դավաճանել է Եվրամիությունը, ոչ թե Ռուսաստանը. Զախարովա
Օրվա երկրորդ կեսին դոլարը կրկին էժանացել է. փոխարժեքը հայկական շուկայում շարունակ տատանվում է
Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան (լուսանկար)
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է. ԼՂ-ում Բաքվի հարձակումից առաջ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ հանդիպում է եղել
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը
Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ
Իջևանի սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին՝ կախված վիճակում. նա երկտող է թողել
Մարտական դիրքում շտապօգնության մեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու առթիվ նախաձեռնվել է վարույթ
ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան
ԼՂ-ում անհետ կորած անձանց նույնականացման համար Դատաբժշկական կենտրոնն իրականացնում է նմուշների ընդունման գործընթաց
Ալիևը հրաժարվել է մեկնել Գրենադայի հանդիպմանը՝ հայտնելով պատճառները
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կատրին Կոլոննայի հայտարարությունները ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության մասին
Հրապարակվել են կադրեր ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. ԳՇ պետ
Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ. հայտնի է օրակարգը
Բաքվում խիստ դժգոհ են Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Երևանում արված հայտարարություններից
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել
Հայաստանում կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու. Մարիա Զախարովա
Սյունիքի մարզում Իրանի կողմից իրականացվող շինաշխատանքներում կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ճապոնական պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանումն ու հումանիտար իրավիճակը
ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը ԼՂ հարցով գաղտնի բանակցել են Ստամբուլում. Politico
Նրա ցուցմունքները կօգնեն գտնել շատ հարցերի պատասխաններ. Բաքվում Հարությունյանի փաստաբան
Դոլարի փոխարժեքը սկսել է կտրուկ թանկանալ
Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ. ԵԽ գերմանացի պատգամավոր
ՏԿԵ նախարարն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը քննարկել են ձեռնարկությունում տիրող վիճակը
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել է 1,6 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվի կողմից ԼՂ նախկին նախագահների ապօրինի ձերբակալություններին
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն. Պենտագոնում նշել են՝ այդ նպատակով էլ գումար չկա
ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը
Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղը լքած բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
© 2023 Հայկական ժամանակ