Երևան
5 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը: Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքաշինության ոլորտում բիզնես գործունեությունը զարգացնելու և խթանելու նպատակով էապես պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ; Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները:
Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն:
Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի, այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարության աշխատակազմ: Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում գնագոյացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխտանանքերին:
Կարեն Կարապետյանն առաջարկել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ կյանքի կոչվող այլ ծրագրերին անդրադառնալ առաջիկայում՝ իր մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
© 2021 Հայկական ժամանակ