Ցեղասպանության խնդրից մինչեւ ԼՂ հակամարտություն. Արա Բաբլոյանը Սլովակիայում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ջերմ փոխգործակցություն՝ հիմնված տարբեր բնագավառներում համագործակցության եւ քաղաքական երկխոսության վրա: ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «2018 թվականին Սլովակիան նշում է Չեխոսլովակիայի առաջին հանրապետության 100-ամյակը: Շնորհավորում եմ այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բարօրություն ու երջանկություն: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Մեր ժողովուրդը, որի 1,5 միլիոնը 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձավ, ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, ուժ գտավ վերականգնելու դարեր շարունակ կործանված իր պետականությունը»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության առավել խթանման հարցում կարեւորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ զրուցակիցները փաստել են, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Սլովակիան այն երկրներից է, որի խորհրդարանը բացի այն, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նաեւ Քրեական օրենսգրքում սահմանել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Խոսվել է նաեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որը նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կբացեն երկկողմ համագործակցության ընդլայնման գործընթացում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, խոսելով երկու երկրների համագործակցության մասին, բարձր է գնահատել այդ հարաբերությունները եւ վստահեցրել, որ հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր բնագավառներում, մասնավորապես կրթության, մշակույթի եւ առեւտրաշրջանառության ոլորտներում: 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյին հրավիրել է այցելել Երեւան:

Հանդիպումից հետո պատվիրակությունը Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ միասին ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Սլովակիայի Ազգային ապստամբության թանգարան եւ ծաղկեպսակ դրել Սլովակիայի Ազգային ապստամբների հուշարձանին: 

Տպել
2104 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը