Կրթության տեսչական մարմնի 2 տեղակալի պաշտոնում՝ 2 եղբայր. վարչապետը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին որոշումներից երկուսով նշանակվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները: Ըստ այդմ, պետի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցրել է Նաիրի Սաղաթելյանը: Նա ՀՅԴ անդամ է, ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը: Մինչ այս աշխատել է կրթության պետական տեսչությունում:

Տեսչական մարմնի պետի մյուս տեղակալի պաշտոնում նշանակվել է Արթուր Ավագյանը: Նա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի եղբայրն է: Վերջինս, ի դեպ, լայն հանրության ուշադրությունը գրավեց տարիներ առաջ՝ մի պատահարի առիթով, երբ Կարեն Ավագյանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել մի երիտասարդի:  

Մինչեւ կրթության տեսչական մարմնի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելը Արթուր Ավագյանն աշխատում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտոր:

Հիշեցնենք, որ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը վերջերս լուծարվեց եւ փոխարենը ստեղծվեց կրթության տեսչական մարմին: Տեսչութան պետ Արամ Կարապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Աշխատակազմի քաղծառայող անդամներն ուղարկվեցին կադրերի ռեզերվ: Նորաստեղծ մարմնում այժմ աստիճանաբար նշանակումներ են կատարվում: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում արդեն կրթության պետական տեսչության նախկին աշխատակիցներին, նրանք կդառնա՞ն գործազուրկ, թե՞ չէ, կփորձենք պարզել առաջիկայում:

Տպել
3063 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ