Արցախի զորամասերում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ՝ մարտական պատրաստականությանը առնչվող  տարբեր թեմաներով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում գործնականում ցուցադրվեցին զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, գործողությունները անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները:

  Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Պարապմունքների ավարտին ի մի են բերվել և ընդհանրացվել արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել են համապատասխան խնդիրներ:

Տպել
2558 դիտում

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ. քննարկումներ կլինեն Գնդևազի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է. նա խոսում է տեղի բնակիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան

Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. Ա. Հովհաննիսյան

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար