Երևան
-3 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ: Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։
Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի և մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային և գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման կարևորությունը։Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետևյալ ռազմավարական հեռանկարները՝
• 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում)
• 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
• 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում)Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկումների, ինչպես նաև շրջանառվել է հանրապետական գործադիր մարմինների միջև։ Հանրային քննարկումների ընթացքում և Հանրապետական կառավարական մարմինների կողմից կատարված նկատառումներն ու դիտարկումներն ամփոփման փուլում են:
Փաստաթղթի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Իրականացվել է բարդ և կարևոր աշխատանք: Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է՝ կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու առումով»,- ասել է վարչապետ Կարապետյանը:
ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»
Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում
Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը
Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել
Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում
Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ
Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)
Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը
Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
© 2019 Հայկական ժամանակ