Միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն մերժել է Արցախի մշակութային ժառանգության մասին զեկուցը

Իտալիայում կայանալիք միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն մերժել է Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված զեկուցումը, ֆեյսբուքի իր էջում գրել է զեկույցի հեղինակ Նժդեհ Երանյանը: 

«Մարտի 29-30 Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունենալու գիտաժողով՝ նվիրված Կովկասի և Իրանի տարածքի թաղումային կառույցներից մեկին՝ կուրգաններին: Գիտաժողովին զեկույցով հանդես գալու հայտ էի ներկայացրել նաև ես, հայտը հաստատվել էր դեռ անցած տարեվերջին: Զեկուցմանս թեման վերաբերում էր Արցախի տարածքում Արցախի հնագիտական խմբի կողմից հետազոտված կուրգաններին և դրանց հետ կապված որոշ հարցերի:

Այսօր անակնկալ նամակ եմ ստանում կազմակերպական կոմիտեից, որով տեղեկացնում են, որ այլ մասնակիցներից բողոք է եղել իմ թեմայի հետ կապված: Ինձ հիշեցնում են, որ հուշարձանները, որոնք ուսումնասիրում եմ և պատրաստվում եմ ներկայացնել, գտնվում են դեռևս չլուծված հակամարտության գոտում, ինչն արգելվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից: 

Ցավով եմ նշում, որ գիտական կազմակերպությունը իրեն կարող է թույլ տալ նման որոշում կայացնել: Նման որոշումը մարդու մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի խախտում է: Անկախ ամեն ինչից, Արցախի ժողովուրդն իրավունք ունի զբաղվել իր մշակույթի և ժառանգության ուսումնասիրությամբ, ինչը և շարունակելու ենք անել:

Արցախում Տիգրանակերտի տարածքում հնագիտական պեղումներ կատարող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նկատել է, որ սա ոչ առաջին դեպքն է, և, ցավոք, ոչ էլ վերջին դեպքն է լինելու:

«Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց դա չի նշանակում, թե նրա ժողովուրդը մշակույթի իրավունք չունի:

Փաստորեն քաղաքական կացության բերումով մեծապատիվ պարոնայք իրենց իրավունք են վերապահել խախտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնարար դրույթը. 
«Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք»:

Ադրբեջանն իհարկե կարող է հողին հավասարեցնել Ջուղայի հազարավոր խաչքարերը, և Յունեսկօն դա բանի տեղ չդնի, բայց ահա Արցախի հնությունների մասին զեկուցումը լիովին իրավունք ունի արգելել», - ֆեյսբուքի իր էջում կատարվածը մեկնաբանել է հնագետը:

Տպել
2569 դիտում

ԵՄ-«Թումո» համատեղ նախաձեռնություն. կառուցվելու է ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Լիմոնադ արտադրողները հանդիպել են կառավարության անդամներին և փոխվարչապետին. օրինագիծը կվերանայվի

Թեհրանի օդանավակայանում 50 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռ է հրդեհվել. հասցրել են էվակուացնել ուղեւորներին

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հեչ անհարմար չե՞ս զգում… Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին

Ճիշտ կլինի, որպեսզի հարգելի սեւազգեստ մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները․ վարչապետ

Դուռը կբացենք, բայց համայնքապետը ներս չպիտի մտնի, ինքը հրաժարական պիտի տա

Երեւանի կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

Ո՞նց կարող ա նման բան լինի. Սպիտակի մշակույթի տան տնօրենը պարզաբանում է ստեղծված իրավիճակը

«Ավան»-ի հոգեբուժարանում հիվանդին դուրս գրելը և անվճար դեղորայքի փաստաթուղթը 20000 դրամ են արժեցել. քրգործ է հարուցվել

Նոր իշխանությունները հին ծուղակում չեն հայտնվելու

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

Երևանի պատվիրակությունը տրանսպորտային բարեփոխումների հարցով մեկնել է Չեխիա

Սպանություն Երեւանում. երիտասարդը մահացել է՝ հիվանդանոցում գիտակցության չգալով (լուսանկարներ)

Հայտարարություն մրցույթի մասին

«Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

ՀՀ հավաքականը վաստակել է բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար․ Նիկոլ Փաշինյան