Եկել է «ամերիկյան երազանքով» ապրելու ժամանակը․ Թրամփի ելույթը Կոնգրեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կոնգրեսում ավանդական ելույթը եղել է խիստ լավատեսական եւ այն նվիրված է եղել հիմնականում երկրում տեղի ունեցած հարկային բարեփոխումների արդյունքներին, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության խստացմանը։

Նրա խոսքով, իր թիմի առաջարկած հարկային բարեփոխման արդյունքում արձանագրված տնտեսական աճի շնորհիվ եկել է «ամերիկյան երազանքով» ապրելու ժամանակը։ Ինչպես հայտնում է news.sky.com-ը, Թրամփը բառացիորեն ասել է հետեւյալը․ «Ամերիկացիները եւս երազողներ են: «Ամերիկյան երազանքով» ապրել սկսելու համար երբեւէ այսքան լավ ժամանակ չի եղել»։

Հարկային կրճատումներն իրականացնելուց հետո, ասել է ԱՄՆ նախագահը, մոտավորապես 3 մլն աշխատող արդեն ստացել է հարկային կրճատումների հետ կապված բոնուսները։ «Նրանցից շատերին վճարվել են հազարավոր դոլարներ»,- ասել է Դոնալդ Թրամփը ու հավելել, որ յուրաքանչյուր ամերիկացի պետք է իմանա քրտնաջան աշխատանքային օրվա արժեքը:

Նա խոսել է նաեւ ամերիկացիներին սպասվող ապագայի եւ այն մասին, թե ինչպիսի ազգ են դառնալու: «Մենք բոլորով միասին դառնալու ենք մի թիմ, մի մարդ ու մի մեծ ամերիկյան ընտանիք: Ամերիկացիները սիրում են իրենց երկիրը, եւ նրանք արժանի են այնպիսի կառավարության, որը նրանց կվերաբերվի փոխադարձ սիրով ու հավատարմությամբ»,- ընդգծել է Թրամփը:

Նա խիստ տոնով ասել է, որ մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը, որի նպատակն է՝ պաշտպանել ԱՄՆ-ի քաղաքացիներին: «Ներգաղթյալների միջոցով երկիր են ներթափանցում հանցագործներ, որոնք ձեւավորում են հանցախմբեր ու վնասում են մարդկանց»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են Թրամփի ելույթը։ Եղել են այնպիսի դեմոկրատ կոնգրեսականներ, որ բոյկոտել են Թրամփի ելույթը եւ ներկա չեն գտնվել դահլիճում։

Տպել
1133 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան