Ստենտավորվել, գումարը չեն վճարել. «Գյումրի» բ/կ-ն 25 մլն դրամի պարտք է կուտակել

Սրտամկանի սուր ինֆարկտով այս ամիս «Գյումրի» բժշկական կենտրոն է հասցվել եւ ստենտավորվել 20-ից ավելի քաղաքացի: Նրանց մեծ մասը պետության կողմից իրականացվող «Կյանքի ստենտ» ծրագրով են փրկվել: Այս ծառայության համար պետությունը մեկ հիվանդին մեկ ոչ դեղապատ ստենտ է տրամադրում, որի արժեքը 700.000 դրամ է: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ «Գյումրի» բ/կ դիմած հիվանդը հրաժարվում է անվճար ծրագրից եւ նախընտրում է ստենտավորվել վճարովի հիմունքով, որի դեպքում տեղադրվում է դեղապատ ստենտ՝ 1մլն 100.000 դրամ արժեքով:

«Մարդիկ դեղապատն են նախընտրում, քանի որ երկրորդ անգամ դրա խցանվելու հավանականությունը քիչ է, գրեթե 4, 5 անգամ պակաս է: Բայց գինը թանկ է»,- մեզ հետ զրույցում ասաց «Գյումրի» բ/կ ինվազիվ սրտաբան Դավիթ Մինասյանը:  

Միայն թե անվճար ծառայությունից հրաժարված եւ վճարովին նախընտրած շիրակցիները նույն վճռականությամբ վճարումներ չեն կատարել, ինչի հետեւանքով բժշկական կենտրոնն այսօր մոտ 25 մլն դրամի պարտք ունի կուտակած:   

«Տեսեք, թե ոնց եղավ էս ամեն ինչը: Մենք մարդկանց գնացինք ընդառաջ եւ ժամանակացույց կազմեցինք, որ դրա համաձայն վճարումները կատարեին: Դրանից բացի, բերում են հիվանդին, անվճարից հրաժարվում են, ասում են՝ խնդիր չկա, դուք դեղապատ ստենտը դրեք, ամեն ինչ արեք, մենք վաղը կվճարենք: Իսկ եթե մեկից ավելի ստենտ է պահանջվում, բնականաբար գումարը կրկնապատկվում է: Ու էդ վաղը ձգվում, ամիսներ է դառնում: Հիմա, որ 25 մլն պարտք ունենք, լուրջ խնդրի մեջ ենք, ոչ բժշկին ենք կարողանում նորմալ աշխատավարձ տալ, ոչ էլ կարող ենք մատակարարներին գումար տալ, ստենտ եւ այլ միջոցներ գնել: Անհարմար էլ ենք զգում, բայց արդեն դատական գործեր ունենք սկսած, մարդիկ կան՝ երեք տարվա պարտք ունեն»,- ասաց «Գյումրի» բ/կ տնօրեն Արմեն Իսահակյանը:  

Ընդհանուր առմամբ, 2017-ին կենտրոնում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում 399 հիվանդ է ստենտավորվել: Նրանցից 147-ը «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում, իսկ 122-ը վճարովի հիմունքներով են բուժվել: 2018-ին եւս կիրականացվի «Կյանքի ստենտ»-ը: 

Ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծառայության դեպքում քանի ստենտ պահանջվի, բժիշկը կտեղադրի: Վճարովիի դեպքում գումարը հիվանդն է տալիս, անվճար ծառայության՝ «Կյանքի ստենտ»-ի ժամանակ՝ բժշկական կենտրոնը: Պետությունը մեկ հիվանդին ընդամենը մեկ ստենտ է հատկացնում եւ փոխհատուցում միայն այդ մեկի արժեքը: Երկրորդ, երբեմն նաեւ տեղադրվող երրորդ ստենդը հիվանդանոցի բյուջեի հաշվին է արվում:

«Մենք դա անում ենք, քանի որ Առողջապահության նախարարության հետ համատեղ ստորագրած Հուշագիր ունենք, հենց մենք ենք պարտավորվել, որ անվճար ծառայության մատուցման ժամանակ, եթե բժիշկը գտնում է, որ մեկ ոչ դեղապատ ստենտը բավարար չէ մարդու կյանքը փրկելու համար, ապա առանց հապաղելու մեր հաշվին դրվում է նաեւ երկրորդը: Հազվադեպ, բայց պատահում է, որ երեք հատի կարիք է զգացվում»,- ասաց Արմեն Իսահակյանը:

Կուտակված պարտքի պատճառով այսօր արդեն վճարովի ստենտավորման դեպքում տնօրինության որոշմամբ «Գյումրի» բ/կ-ում դադարեցվել է ժամանակացույցով բուժսպասարկումը: Սա էլ իր բացասական հետեւանքն է ունեցել: Քիչ թե շատ վճարունակ հիվանդը նախընտրում է ստենտավորվել հարեւան Վրաստանում: «Էժան է, դրա համար»,- ասում է «Գյումրի» բ/կ տնօրենը:

Հիվանդների համար ուրախ լուր էլ կա: Արմեն Իսահակյանն ասում է՝ ներկա պահին քննարկվում է «Կյանքի ստենտ» ծրագիրը եւս իրականացնել դեղապատ ստենտներով: Միայն թե պետությունը պետք է կարողանա  ֆինանսավորել ծրագիրը:

Տպել
3373 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)