Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի փետրվարի 1-ից Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից նորակառույց թաղամասի №55/17 եւ №55/20 շենքերի մերձակա հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։