Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. ՌԴ հյուպատոս

Հայ–ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկքաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Նրա խոսքով` Ռուսաստանի քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով հաճախ են ընկնում տհաճ իրավիճակների մեջ։ Մասնավորապես, դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց Ինտերպոլը փնտրում է։ Հատուկ կարգ են կազմում ռուս-հայկական քաղաքացիությամբ անձինք, որոնք խուսափում են հայկական բանակում ծառայելուց, ինչը ՀՀ-ում քրեական հանցագործություն է համարվում։

Հյուպատոսի խոսքով` երիտասարդները, որոնք չեն մեկնում Հայաստան զինվորական գրքույկ ստանալու, բանակում ծառայելու կամ օրինական կարգով զինվորական ծառայությունից ազատվելու, մեխանիկորեն հայտնվում են հետախուզության բազայում, իսկ հետո Հայաստանը նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարում։

«Շատերը չգիտեն, որ միջազգային կոնվենցիոն իրավունքի հետ կապված` Ռուսաստանի քաղաքացիները, որոնց նկատմամբ երրորդ երկիրը Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել, այսինքն ոչ Ռուսաստանում և Բելառուսում, և ժամանել են Բելառուսի տարածք, կձերբակալվեն իրավապահ մարմինների կողմից», — ասել է Մամոնտովը։

Նա նշել է, որ հետագայում համապատասխան ընթացակարգերից հետո նրանց կարող են հանձնել երրորդ երկրին` արտասահմանյան պետության դատախազության հարցումով։

«Նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական դատախազությունը դադարեցրել է ՌԴ տարածքում ռուսաստանցու նկատմամբ հետապնդումը երրորդ երկրի հարցումով, օտար պետության պահանջներն ուժի մեջ են մնում։ Համապատասխանաբար ռուսաստանցին չի կարող բացառվել Ինտերպոլի ցուցակից և կձերբակալվի Բելառուսում», — ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

Մամոնտովը խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց նկատմամբ այլ երկրների իրավապահ մարմինները կարող են նման պահանջներ ներկայացնել, խուսափել Բելառուս մտնելուց, մինչև խնդրի կարգավորումը և Ինտերպոլի ցուցակից դուրս գալը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տպել
2258 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

Նախորդ շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ

Նախարարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համաձայնագիր է ստորագրել. կգնեն 600 հազար դեղաչափ