ԵՄ ներկայացուցչի հետ քննարկվել է Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին` հույս հայտնելով, որ ընթացիկ ու դեռեւս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երեւանի երթեւեկության բեռնաթափման եւ Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։  Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարեւորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլեւ փորձն է շատ կարեւոր։

Կողմերն անդրադարձել են նաեւ ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաեւ այս ուղղությամբ։

Տպել
723 դիտում

ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նոր աշխատանքի է անցել

«Գազպրոմ Արմենիա»-ի ստուգումները խորհուրդ կտամ չկապել գազի գնի կամ սակագնի փոփոխության ակնկալիքների հետ. Անանյան

ՔԿ-ն Վարդենիսի բնակչին ոսկու ապօրինի արդյունահանման մեղադրանք է առաջադրել. վնասը 327 մլն դրամ է կազմում

Համալիրի տնօրենի մրցույթի օրը հստակեցված է. հայտնի երկու թեկնածուները փաստաթուղթ չեն ներկայացրել

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ