Գնա քոթուկ քաշի, ոտդ դիր վրեն. հաշմանդամություն ունեցող քաղաքացիների բողոքի ցույցը

Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես եւ խոստացել էին, այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մետ՝ բողոքի ձայն բարձրացնելու իրենց սպասարկող պրոթեզարանի փոփոխության վերաբերյալ:

Նրանք ասում էին, որ տարիներ շարունակ ստացել են վերջույթների որակյալ պրոթեզներ, ինչի շնորհիվ կարողացել են մեծ ծանրություն բարձրացնել, պրոթեզն առանց հանելու եւ հանգստանալու կրել երկար ժամանակ, ու հիմա չեն ուզում զրկվել այդ հնարավորությունից:

Նախկինում նրանց սպասարկել է «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, այժմ դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ տվյալ գործառույթը փոխանցվում է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ին:

Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները, որոնց մեծ մասը հաշմանդամություն է ստացել Արցախյան պատերազմի հետեւանքով, իրենց անհաստատ ոտքերի վրա ժամեր շարունակ ստիպված եղան կանգնել: Թե ֆիզիկապես եւ թե հոգեպես խոցելի այս խավի ներկայացուցիչներին պաշտոնյաներից ոչ ոք մեկ ժամից ավելի չմոտեցավ:

Հետո, սակայն նրանց հետ հանդիպեցին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Ղազարյանը ցանկացավ իր աշխատասենյակում հանդիպումն անցկացնել առանց լրագրողների ներկայության, Կեսոյանը որոշ պարզաբանումներ ներկայացնելով բակում հավաքվածներին, միացավ Ղազարյանի աշխատասենյակում սկսված քննարկմանը:

Բողոքի ցույց անող քաղաքացիներին պատասխանում էին, որ ծառայությունները գրեթե հավասարաչափ բաշխվել են վերոնշյալ երկու կազմակերպությունների միջեւ, բայց նաեւ մրցույթի վերջնական արդյունքներն առայժմ հայտնի չեն: Մրցույթին մասնակցած կազմակերպությունները դեռ պետք է միջազգային չափանիշներին համապատասխանության փաստաթուղթ ներկայացնեն, նաեւ հիմնավորեն, որ ունեն բարձրակարգ պրոթեզիստներ: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անընդունելի «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դրանք դեռ չի ներկայացրել: Մրցույթի վերջնական արդյունքները պարզ կլինի փետրվարի առաջին տասնօրյակում:

Հավաքվածները խիստ թերահավատ էին, թե իշխանությունը հնարավոր է իրենց շահերից բխող որեւէ քայլ է ձեռնարկել:

- Իրենց խնդիրն է 10 հազար դրամի սերտիֆիկատ տան, ու եթե ուզում ես գերմանական պրոթեզ ունենալ, ինչ աշխատել ես, դնես վրան, որ ունենաս:

- Բայց կարո՞ւմ եմ աշխատեմ:

- Չես կարում, գնա քոթուկ քաշի, ոտդ դիր վրեն: Էդ ա իրանց խնդիրը: Դրանք մարդկանց լավություն կանե՞ն:

Այսպիսի զրույց էին ունենում հաշմանդամություն ունեցող տղամարդկանցիցի երկուսը:

Առայժմ նրանք հեռացան՝ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլ ավելի համառորեն պայքարելու վճռականությամբ:

Տպել
1387 դիտում

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա. Սամվել Բաբայան

Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն․ Ծառուկյան

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

Ցեմենտի ներկրման 22000 դրամ պետտուրքի դեպքում 1 տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի մուտք․ Հայկ Սարգսյան

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ. Մյուլլերի զեկույցը

ԱԺ-ն այսօր առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրենքներ է ընդունել

Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Սանասարյան

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

Լույս չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, «Նաիրի» եւ «Արամյանց» Բ/Կ-ներում, Շտապ օգնության հիվանդանոցում

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը. ՔԿ

Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ

Շախմատիստները ուժեղ են խաղում նաև նարդի. Տ. Պետրոսյանը նարդու մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի