Ցավոտ հարված. ԱՄՆ-ն թիրախավորել է Պուտինի իշխանության հենասյուները՝ օիգարխիային եւ ՊՆ-ին

Ռուսաստանում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ակտիվորեն մեկնաբանվում է միանգամից երկու գլոբալ իրադարձություն: Մեկնաբանությունների «թոփ»-ում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան զեկույց»-ն է, որում ընդգրկված ռուսաստանցի օլիգարխները մեկ օրում շուրջ 1 մլրդ դոլար են կորցրել ակտիվների արժեզրկման տեսքով:

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ում հաստատված այն օրենսդրական կարգավորումը, համաձայն որի՝ այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։

«Կրեմլյան զեկույց»-ի հրապարակմանն է անդրադարձել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը, անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի մեկնաբանությունն ավելի շատ հեգնական բնույթ է կրել: ՌԴ նախագահն երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններին իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, որ միայն ինքը չկա այդ ցուցակում, կարճ կատակել է՝ արտաբերելով հետեւյալ բառակապակցությունը. «վիրավորական է»:

«Ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կառույցի կամ մարդկանց հետեւում կանգնած են հասարակ քաղաքացիներ, աշխատանքային կոլեկտիվներ: Ըստ էության, մեզ բոլորիս ընդգրկել են մի ինչ-որ ցուցակում»,- ասել է ՌԴ նախագահը:

«Կրեմլյան զեկույցն», ըստ էության, անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ կոնգրեսի հաստատած եւ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի տրամաբանական շարունակությունն է: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են եւ 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները:

«Կրեմլյան զեկույց»-ում են ընդգրկվել նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բացի պաշտոնյաներից, այնտեղ ներառված են խոշոր տնտեսվարողներ, որոնց թվում ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցների նրանց հետ բիզնես վարելուց: Ուստի այս էր պատճառը, որ ընդգրկված ռուսաստանցի օլիգարխների ակտիվները մեկ օրում շուրջ 1 մլրդ դոլարի չափ արժեզրկվեցին:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւի որակմամբ, «Կերմլյան զեկույցը» փորձ է քողարկելու արտաքին սպառնալիքների դիմաց ԱՄՆ-ի ներքին խնդիրները: Նա նաեւ հավաստիացրել է, որ «Կրեմլյան զեկույց»-ը որեւէ փոփոխություն չի առաջացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ եւ «այդ կարճամիտ քայլը միայն ազդելու է երկկողմ հարաբերությունների վրա»:

Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի դեմ նոր հնարավոր պատժամիջոցների կիրառման հտեւանքներին է անդրադարձել այդ ոլորտի համակարգող, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի հնարավոր վնասները նա գնահատել է հարյուր միլիարդավոր դոլարներ, բայց նաեւ տեսել է նոր հնարավորություն:  

Տեսականորեն հունվարի 29-ին ԱՄՆ-ի կառավարությունը կարող է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք անցյալ տարվա օգոստոսի 2-ից հետո ռազմական գործարքներ են կնքել ռուսական պաշտպանական համալիրի ԱՄՆ-ի Պետքարտուղարության կազմած սանկցիաների ցուցակում հայտնված ձեռնարկությունների հետ։ Այդ ցուցակում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։

«Ամերիկյան պատժամիջոցներից վնասը կազմում է հարյուր միլիարդավոր դոլարներ, սակայն ճիշտ գործողությունների դեպքում Մոսկվայի համար դա ռազմավարական առումով ձեռնտու է, քանի որ այն շատ իրավասություններ է ստանում», - հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Ռոգոզինի խոսքով, այդ պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել ամերիկացիներին, քանի որ նրանք խթանում են իրենց ապրանքը՝ զրկելով եվրոպացիներին ՌԴ-ի տարածքում իրենց ապրանքի իրացման հնարավորությունից եւ խանգարելով Ռուսաստանին վաճառելու իր ապրանքը երրորդ երկրներում:

Հատկանշական է, որ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար:

Այժմ դեռ պարզ է Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնեն ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում: Երկու պետությունների պաշտոնական կառույցները՝ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն այս թեմայի շուրջ քար լռություն են պահում: Մյուս կողմից կարծիք կա, որ տվյալ պատժամիջոցներն ավելի շատ ուղղված է լինելու ՌԴ-ի ռազմարդյունաբերական համալիրի խոշոր գնորդների դեմ, որոնք են Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը, Վիետնամը, Իրաքը, Եգիպտոսը։ Նշենք, որ 2017 թ-ին Ռուսաստանն արտահանել է 14 մլրդ դոլարի սպառազինություն։

Ամեն դեպքում արեւմտյան փորձագիտական շրջանակները չեն սպասում պատժամիջոցների հապճեպ կիրառում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների վարչության նախկին խորհրդական, այժմ Atlantic Council-ի փորձագետ Բրայան Օ՛Տուլը կարծում է, որ պատժամիջոցները միանգամից կարող են գործի դրվել միայն Սիրիայի կամ այլ երկրի հետ իրականացվող ռազմական գործարքների դեպքում, քանի որ դրանց իշխանությունների հետ ԱՄՆ-ն հակամարտում է:

Այլ դեպքերում, նրա խոսքով, ԱՄՆ-ն սկզբից կփորձի դիվանագիտական ճանապարհով համոզել, օրինակ, Աֆղանստանին եւ Հնդկաստանին սահմանափակել կամ դադարեցնել ռուսական զենքի գնումները։ «Եթե չստացվի, ապա մենք կտեսնենք պատժամիջոցների կիրառում», - նշում է նա։

Հ.Գ. Ամեն դեպքում Ռուսաստանին նետած այս երկու գլոբալ մարտահրավերները պատահական չեն եւ դրանք բխում են Մոսկվայի աշխարհաքաղաքական ամբիցիաները զսպելու ԱՄՆ-ի ռազմավարական նպատակադրումից: Չէ, որ բոլորովին վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ազգային անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը Չինաստանի հետ մեկտեղ ներկայացված էին որպես ռեւիզիոնիստական երկրներ, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին եւ արժեքներին հակասող աշխարհակարգ:

Տպել
1269 դիտում

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ, այդ թվում գիհի, կաղնու ծառեր եւ թփուտներ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանի