Մանկապարտեզի տնօրենը 5 հոգու ձեւական գրանցել է աշխատանքի եւ 9 մլն դրամ յուրացրել

ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 31-ին հայտարարեց, որ բացահայտվել է Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրենի կողմից յուրացման դեպք եւ գործն արդեն ուղարկվել է դատարան:

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը 2006թ. հուլիսից 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքներում ձեւականորեն ձեւակերպել է տարբեր անձանց, ովքեր, սակայն, աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց անունով բացված բանկային հաշվեհամարներին ամեն ամիս փոխանցվել է սահմանված աշխատավարձի գումարը, ինչը կանխիկացվել եւ տնօրինվել է տնօրենի կողմից։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձան այս դեպքի որոշ մանրամասներ: Պարզվում է, որ նախադպրոցական հաստատությունը «Երեւանի հ.131 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունում է դեպքը տեղի ունեցել: Մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի տնօրեն Գայանե Վարդանյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության, Գայանե Վարդանյանը, հանդիսանալով թիվ 131 մանկապարտեզի տնօրենը, ի պաշտոնե ունեցել է կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները տնօրինելու, բանկային հաշիվներ բացելու, աշխատողներին աշխատանքի նշանակելու եւ ազատելու, ինչպես նաեւ հաստիքային ցուցակների եւ ծախսերի նախահաշիվներ կազմելու եւ դրանք կառավարման մարմիններին հաստատմանը ներկայացնելու լիազորություններ: Տնօրենն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում կատարելու մեկ միասնական դիտավորությամբ շարունակաբար՝ 2006 թվականի հուլիսից մինչեւ 2013թ. հունվարը ընկած ժամանակահատվածում, ձեւականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ ձեւակերպել է Արսեն Ղազարյանին, Սուսան Սաղաթելյանին, Էլմիրա Մաթեւոսյանին, Հարություն Թադեւոսյանին եւ Գայանե Գեւորգյանին:

Նշված անձանց անուններով «Արարատբանկ» ԲԲ եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություններում տնօրենը բացել է հաշիվներ, այդ հաշիվներին աշխատավարձեր փոխանցելու համար կազմել է փաստացի չաշխատած աշխատակիցների մասով համապատասխան վճարման հանձնարարագրեր: Գայանե Վարդանյանը քողարկելով վերջիներիս աշխատանքի չհաճախելու փաստը, 2006թ. հուլիսից մինչեւ 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանից որպես ամենամսյա աշխատավարձ փոխանցված եւ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի ՝ ընդհանուրը 9 միլիոն 74 հազար 519 դրամ գումարը կանխիկացման եղանակով ստացել եւ յուրացրել է: Գայանե Վարդանյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Թիվ 131 մանկապարտեզի տնօրենին փոխարիում է նույն նախադպրոցական հասատատության աշխատակիցներից մեկը՝ Ալինա Հարությունյանը: Վերջինս 2000թ.-ից աշխատել է «Երեւանի հ. 131 մանկապարտեզում»՝ որպես դաստիարակ: 2017 թվականի մարտի 17-ից նշանակվել է «Երեւանի հ 131 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Ալինա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ այն անձինք, որոնք ձեւական գրանցվել են մանկապարտեզում որպես աշխատակիցներ, կապ ունե՞ն մանկապարտեզի հետ, աշխատակից համարվո՞ւմ են, թե ոչ, նա պատասխանեց. «Ես այդպես չեմ հիշում, բայց այս պահին ոչ մեկ չի աշխատում: Միայն դա կարող եմ ասել»: Ալինա Հարությունյանը նշեց, որ ինքը երկար ժամանակ է թիվ 131 մանկապարտեզում է աշխատում: Ճշտող հարցին՝ այդ մարդկանց երբեւէ տեսե՞լ եք, նա պատասխանեց. «Նման հարցերին չեմ կարող պատասխանել: Դուք դիմեք համապատասխան մարմիններ»:

Թիվ 113 մանկապարտեզն ունի 1 մսուրային, 7 մանկապարտեզային խմբեր, ուր հաճախում են շուրջ 251 երեխա։ Մանկապարտեզի ծառայություններից օգտվում են նաեւ հարեւան Այնթափ գյուղի բնակիչները։ Մանկապարտեզի կոլեկտիվը կազմված է 39 աշխատողներից։ 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
3208 դիտում

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում