Երեւանում նվազել են սպանությունների, ավելացել՝ կաշառակերության դեպքերը. դատախազություն

Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները: 

 Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը, վերլուծել առանձին ուղղություններով քրեական հետապնդման մարմինների գործունեության մեջ նկատված թերացումները:

 2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ կազմելով 79%:

 Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: 

 Նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, նվազագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով:  

 43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը:

Նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք: Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգիչ:

 Երևան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ: 

 Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մայրաքաղաքի հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել, հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ  չպլանավորումն ու չհամակարգումը:

 Նշվել է նաև, որ 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 99 դեպք:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պահանջել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման շրջանակներում կոնկրետ դեպքի հանգամանքներից բացի քննության առարկա դարձնել դրան նախորդած հնարավոր միջադեպերի, փոխհարաբերությունների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի պարզումը:

Արթուր Դավթյանը նաև շեշտել է մայրաքաղաքի ժամանցի վայրերի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: Այդ օբյեկտներում աձանագրվող խուլիգանության ցանկացած դեպքով անհապաղ պետք է հարուցել քրեական գործեր, իրականացնել բազմակողմանի քննություն, պարզել հանցագործության կատարման պայմաններն ու պատճառները:

Խորհդրակցությունն ու ամփոփումն ամբողջությամբ՝ դատախազության կայքում:

Տպել
2676 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին