Գիտնական-դասախոսների բաց նամակը Արա Բաբլոյանին. տարիքային սահմանափակումը խնդրահարույց է

Շուրջ երկու տասնյակ գիտնական-դասախոսներ բաց նամակով դիմել են Ազգայի ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելու կանխել 70 տարին լրացած անձանց իրավունքների սահմանափակումը կրթության եւ գիտության ոլորտում:

Նամակը ներկայացնում ենք ստորեւ:

Հարգարժան պարո՛ն Ա. Ս. Բաբլոյան, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ»: Այս իմաստով կարեւոր են նաեւ այն նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է:

Սակայն օրենքի նախագծում առկա է հետեւյալ ձեւակերպումը. «Բուհում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչեւ 5 տարի ժամկետով: 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում»:

Հոդված 28-ի 12-րդ կետը խնդրահարույց է: Օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, իրավաչափ չէ: ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Հետեւաբար, անձը կարող է ընտրել այն աշխատանքը, որի հիմքը մրցույթն է:

Նույն մոտեցումն առկա է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23-րդ հոդվածում: Բացի այդ, «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Դաշնագիրը ստորագրած պետությունները ճանաչում են յուրաքանչյուր անձի իրավունքը հավասար հիմունքներով աշխատանքի անցնելու, ծառայողական առաջխաղացման՝ հիմնված աշխատանքային ստաժի եւ որակավորման վրա»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ տարիքային ցենզ չկա: Իսկ «քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրի 26-րդ հոդվածն արգելում է «ցանկացած տիպի խտրականության դրսեւորում, եւ օրենքը պետք է հավասարաչափ պաշտպանի բոլորին»: Համեմատության համար կարող ենք ասել, որ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին 79 տարեկան է, իսկ Հարվարդի համալսարանի ռեկտոր-նախագահ Դրյու Ջիլպին Ֆաուստը 71 տարեկան է: Մեկ այլ հեղինակավոր համալսարանի՝ Օքսֆորդի ռեկտոր Քրիս Պատենը 74 տարեկան է, իսկ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը 72 տարեկան է:

Ինչպես տեսնում ենք տարիքային հանգամանքները չեն ազդել վերոհիշյալ համալսարանների ոչ՛ կրթական, ոչ՛ առավել եւս կառավարման որակների վրա: Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ բուհերում դասավանդող մոտ 10.000 դասախոսներից, մոտ 2500-ը հատել են 70-ի տարիքային շեմը: Այս կապակցությամբ առաջանում է հարց. «կա՞ն արդյոք բավարար որակավորում ունեցող այդպիսի բազմաքանակ երիտասարդներ, ովքեր կարող ենք փոխարինել ավագ սերնդին եւ արդյոք նման զանգվածային փոխարինումը չի հանգեցնի կրթական համակարգում լուրջ ցնցումներե»:

Շիրակի մարզի գիտական հիմնարկների եւ պետական բուհերի մի խումբ դասախոսներ իրենց մտահոգությունն են հայտնում վերոնշյալ օրենքի նախագծի մի շարք դրույթների կապակցությամբ եւ մասնավորապես բազմավաստակ մեծ ճանաչում ունեցող 70 եւ ավել տարիք ունեցող պրոֆեսորադասախոսական այն անձնակազմի անդամների համար, որոնք այդ օրենքի վավերացման դեպքում զրկվում են իրենց սահմանադրորեն ընտրվելու իրավունքի հնարավորությունից՝ այն որակելով որպես մարդու իրավունքների խախտում եւ տարիքային խտրականության դրսեւորում: Եկեք թույլ տանք, որ գիտնականի, դասախոսի հարցերը լուծվեն գիտական խորհրդում, ոչ թե Ազգային ժողովում։ 

Տպել
3245 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան