Սիրիայում քրդերի հետ պատերազմի համար ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական Hürriyet թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում։

Չամլբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև որոշակի քայլ չանի, Թուրքիան չի դադարեցնի Աֆրինի գործողությունը։ Բայց, մյուս կողմից, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կորցնել YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») խմբավորման համագործակցությունը, որոնք Սիրիայում պատերազմ ապահովող գլխավոր ուժերն են։ «Այդ պատճառով առայժմ ԱՄՆ-ը միայն փորձում է կանխել Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը», -գրում է թերթը։

Պենտագոնում և ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ թուրքական ուժերն Աֆրինում կմնան առնվազն մինչև ամառ, երբ լրանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարին։ «ԱՄՆ կոնգրեսը այս պահին իր պատմության մեջ ամենահակաթուրքական փուլն է վերապրում։ Այն փոքրաթիվ քաղաքական գործիչները, ովքեր դեռ որոշ չափով թուրքամետ են, իրավիճակն այսպես են նկարագրում․ «Թուրքիայի նկատմամբ ալերգիան այնքան բարձր մակարդակի է հասել, որ եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել, ձայների մեծամասնությամբ կընդունվի»,-Չամլբելի խոսքերը փոխանցում է Ermenihaber թերթը։

Կոնգրեսում կարծում են, որ Թրամփի կառավարությունը պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի նաև S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնության և Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ազատազրկման պատճառով։ Բայց եթե ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցները դեռևս չեն հստակեցվում և անորոշ ժամանակով հետաձգվում են, ապա իրավական ոլորտում դրանք ավելի վաղ կարող են գործի դրվել։

Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել 2012թ․ ընդունված «Մանգիտսկու օրենքի» շրջանակներում։ 2009թ․ մոսկովյան մի բանտում մահացած փաստաբան Մանգիտսկու անվան հետ կապված այս օրենքը ենթադրում է, որ մարդու իրավունքները ոտնահարած օտարերկրյա կառավարության անդամներն ու պետական պաշտոնյանների ամերիկյան կալվածքները կսառեցվեն և կարգելվի նրանց մուտքն ԱՄՆ։

Կոնգրեսը մասնավորապես պատրաստվում է կազմել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր մեղավոր են Թուրքիայում ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի կալանավորման համար։ Ցանկը կուղարկվի ԱՄՆ պետքարտուղարություն, որից հետո կհրապարակվի։

Տպել
1325 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ