Ռուսաստանի նախագահի ընտրության օրը ՀՀ-ում կգործի երկու հիմնական ընտրատեղամաս

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրություններին Հայաստանում կկարողանան մասնակցել երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:

«ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երեւանում՝ ՌԴ դեսպանատանը, եւ № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գորիս, Կապան եւ Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից: Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա եւ ներկայացնի իր ռուսական անձնագիրը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին:

Տպել
3468 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան

ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը  

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում

Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)

Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել

Վարչապետն ու նախարարները կառավարության նիստում գրքի տոնի առթիվ նվերներ ստացան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող

Արցախը մոտենում է նախագահական ընտրություններին․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների․ «Կասպերսկի Լաբորատորիա»