Կռվել է մինչեւ վերջ. ՌԴ ԶՈւ-ի Սու-25-ի օդաչուի կռվի կադրերը հայտնվել են համացանցում

Համացանցում է հայտնվել Սիրիայում փետրվարի 3-ին խոցված ռուսական Սու-25 գրոհիչի օդաչուի վերջին մարտական գործողության եւ ահաբեկիչների հետ կռվի կադրերը:

Ինչպես հայտնում է iz.ru-ն, տեսանյութում երեւում է, թե ինչպես ավելի քան տասնյակ ահաբեկիչներ, օղակելով օդաչուին, շրջափակել են նրան։ Զինվորականը մինչեւ վերջ կռվել է՝ թեկուզ միայնակ մնալով զինված գրոհայինների դեմ։

Նշվում է նաեւ, որ դիմադրության պատճառով զինյալները, չնայած քանակական առավելությանը, նրան մոտեցել են շատ զգուշությամբ, իսկ երբ նրանք շատ մոտ են եղել օդաչունին, պայթյուն է որոտացել, որից հետո ահաբեկիչները փախչել են:

Ռուսական Սու-25 գրոհիչ խոցվել էր Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 3-ի երեկոյան։ Օդաչուն սպանվել էր ահաբեկիչների հետ մարտում:  ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է օդաչուի մահը: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրա անունը Ռոման Ֆիլիպով է:

Ըստ տեղեկությունների, օդանավը խոցվել էր շարժական զենիթահրթիռային համալիրից, որը Սիրիայում «էր հայտնվել հարեւան երկրից»:

Այս մասին հայտարարել էր ՌԴ Պետդումայի բարեկամության խմբի համակարգող եւ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Սաբլին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Առկա տեղեկատվության համաձայն՝ համալիրը Սիրիա էր բերվել մի քանի օր առաջ:

Այնուհետեւ ՌԴ Պն-ից հայտնեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով հարված են հասցրել Սու-25 ուղղությամբ հրթիռն արձակած շրջանին, սպանվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման 30 զինյալներ։

Տպել
2939 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են