Մարտի 1-ը սարքել են բրենդ. սայլապանին փոխեցին, սայլը զրոյական կետում մնաց

Լուսանկարում՝ Դավիթ Պետրոսյանը

10 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, հետընտրական զարգացումների ֆոնին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը 10 մարդու կյանք խլեցին: Մարտի 1-ի ողբերգությունից տասը տարի անց գործը բացահայտելու ուղղությամբ որեւէ քայլ չի արվել եւ չի արվում, համենայնդեպս, եթե արվում է, ապա հանրությունն այդ մասին տեղեկացված չէ:

Արդեն քանի տարի է՝ ՀՔԾ-ն քննում է գործը, բայց մեղավորներին «չի գտնում»: Մարտի 1-ի զոհերի հարազատներն այլեւս իրենց որդիների սպանության բացահայտման որեւէ հույս չունեն, ապրում են սոցիալական ծանր պայմաններում` պետության կողմից անտեսված:

Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանը ծննդով Վանաձորից էր, 2003-ից բնակվել է Երեւանում, մասնագիտությամբ եղել է ոսկերիչ: Պետրոսյանը սպանվել է 33 տարեկան հասակում, 2008-ի մարտի 1-ին, ժամը 21-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի առաջին մուտքի մոտ: Նա սպանվել է թիկունքից ստացած հրազենային կրակոցից: Դավիթ Պետրոսյանին Մաշտոց պողոտայի շուկայի մոտից թիվ 2 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխել սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, սակայն հետագայում գործի նյութերում ոչ այդ մեքենան հայտնվեց, ոչ էլ վարորդը: Պետրոսյանի մարմնից հանվել է հրազենի 9 մմ տրամաչափի գնդակ: Նրա հայրը՝ Ալֆրեդ Պետրոսյանը, մահացել է 8 տարի առաջ, այսինքն՝ որդու մահից երկու տարի անց: Իսկ մայրը՝ Ջեմմա Վարդումյանն ապրում է թոշակի «հույսով», ինչպես ինքն է ասում, դրանով միայն կարողանալով հարստացնել դեղատներին: Տիկին Ջեմման հաշմանդամության 2-րդ կարգ ունի: ««Հույս, հավատ, կայֆավատ». աղքատ ժողովրդին միայն դրանով են կերակրում, հույս են տալիս, եկեղեցին էլ ասում է՝ հավատա Աստծուն, իրենք էլ գնում են կայֆավատ լինում»,- այսպես ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը Դավիթ Պետրոսյանի մայրը: Նրա հետ մեր հարցուպատասխանը՝ ստորեւ.

- Տիկին Ջեմմա, Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

- Ոչ մի Մարտի 1 էլ չի եղել, թագավորն ապրած կենա, սուտ է, եթե եղել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թագավորության կեսն իմն է: Մարտի 1-ի գնացքը գնացել է. Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ը դարձրել է բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 է նշում, հո Մյասնիկյանի տղուն չէին սպանել, հիմա էլ Տարոն Մարգարյանը սիրուն բան չի արել, բայց պաստառապատել է: Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մեջ ուժ չգտավ իր կատարած սեւ գործի համար Հանրապետականների հետ կլոր սեղանի շուրջ բանակցելու... Ոչ մի նախաքննություն չի եղել, ոչ փաստաբան է զանգում, մի բան ասում, թե գործը որտեղ է, ուր է հասել: Վերջապես սա պատմության մեջ այն սեւ օրն է, որ չի մոռացվում: Հիմա ի՞նչ են արել: Մարտի 1-ի գործը վերջացա՞ծ է, որ Ալեքսանդր Արզումանյանը գնաց Դանիայի դեսպան, կամ էդքան պատգամավոր, որ նստած են, ի՞նչ են անում անձամբ ինձ համար, Մարտի 1-ի համար: Ինչո՞ւ սփյուռքահայերը չարձագանքեցին Մարտի 1-ի առումով,  իրենք հայրենիքը հեռվից սիրեն, ես էլ այստեղ տառապեմ նստած, ինչո՞ւ չարձագանքեցին:

- Տեղյա՞կ եք՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ կա՞ն, քննչական խմբի ղեկավարն այդ հարցը նախաքննական գաղտնիք է համարում:

- Այդպիսի բան չկա, իմ տղու հեռախոսը հենց նախաքննական մարմնում գողացան, որտեղ պատկերված է կրակող ոստիկանի գլուխը, մինչեւ հիմա մեքենայի վարորդին են ման գալիս:

 - Դուք մի քանի տարի առաջ հանդիպեցիք այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանի հետ, եւ նա ձեզ խոստացավ, որ այս գործով սայլը տեղից կշարժվի: Իսկապե՞ս այդպես է:

- Էդ իմ ասած բառն ա: Երբ մենք մտանք իր մոտ հանդիպման, ես իրեն հարցրի՝ նախագահը տեղյա՞կ է, որ մենք՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներս, ձեզ մոտ ենք, նա այլայլվեց, որովհետեւ մենք այդ հանդիպումը շատ հապճեպ էինք կազմակերպել: Հետո ասացի՝ այդքան տարի է անցել, սայլը տեղից չի շարժվում, ի՞նչ եք մտածում, վերջապես ինչքա՞ն կարող եք մեզ մխիթարական խոսքեր ասել: Նա էլ ասաց, թե սրանից հետո սայլը տեղից կշարժվի. սայլապանին փոխեցին, տարան պատգամավոր դրեցին, սայլը զրոյական կետում մնաց: Եթե Քլոյանի հայրն ասում է սպանողների մասին, մյուս ծնողներն էլ ասում են, ես ասում եմ՝ հեռախոսը գործի մեջից գողացել են, որպեսզի նկարված ոստիկանին գործի մեջից հանեն, ի՞նչ նախաքննական գաղտնիքի մասին է խոսքը, գաղտնին միայն գերեզմաններում է:

- Տիկին Ջեմմա, Կոստանյանն ասում է՝ սայլը տեղից շարժվում է, քանի որ գործը ոչ կարճվել, ոչ էլ կասեցվել է, նախաքննությունը շարունակվում է: Սա արդյո՞ք նշանակում է, որ սայլը տեղից շարժվում է:

- Բա որ չի կարճվել, Ալիկ Արզումանյանին ի՞նչ են ուղարկում Դանիա դեսպան: Իմ տղեն էսօր ապրելու իրավունքից զրկվել է, մեղավոր են՝ Ալիկ Արզումանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան:

-Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը, որ շուրջ 10 տարի է անցել, բայց գործը չի բացահայտվում:

-Ձեռնտու չի, չի բացահայտվում, եւ չի էլ բացահայտվելու, թող ոչ ոք հույս չունենա, եթե իշխանափոխության գա ուրիշ կուսակցություն, չի բացահայտվելու, եթե Հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, կարող է՞ Մարտի 1-ը բացահայտվի:

-Բայց ի՞նչ եք կարծում, իշխանափոխություն կլինի՞:

- Աթոռների տեղաշարժ կլինի, բայց իշխանափոխություն ոչ մի դեպքում չի լինի:

Տիկին Ջեմմա, ինչպե՞ս եք ապրում, սոցիալական պայմանները նկատի ունեմ:

- Թոշակ են տալիս՝ 45 հազար դրամ, բայց ժամով են թանկացնում ամեն ինչը, թանկացումներն ազդում են, էստեղ՝ Հայաստանում նստել եմ, դեղատներն եմ հարստացնում, էլեկտրիկի եմ հարստացնում, մեկ էլ գալոչկա եմ անում ընտրություններին:

-Ձեզ այս ընթացքում քաղաքական գործիչներից որեւէ մեկը հիշե՞լ է, որեւէ օգնություն, թեկուզ բարոյահոգեբանական առումով, ցուցաբերե՞լ է:

- Ոչ մեկը: Այս 10 տարվա մեջ մեկ անգամ Աշոտ Մանուկյանն է երթուղայինով իրենց անձնակազմով գնացել Դավիթի գերեզմանը: Էս աշնանն էլ Նիկոլ Փաշինյանն է եկել, բարձրացել, տեսել է ոնց եմ, գնացել: Իսկ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եկել են իմ պատուհանի տակ ժողովրդին ընտրությունների պրոպագանդա էին անում, որ ՀԱԿ-ին ձայն տան, բայց մի հատ դուռս չբացեցին ասեն՝ այ կին, դու կա՞ս, թե՝ մահացել ես: Ես դրա՞ն էի արժանի:

- Ամեն տարի այդ օրը երթ է կազմակերպվում: Այս տարի մասնակցելո՞ւ եք երթին:

- Ոչ, ես Արամին էլ եմ ասել. չեմ գնալու:

- Տիկին Ջեմմա, այժմ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանի հետ հանդիպե՞լ եք, կամ իր կողմից նման առաջարկ եղե՞լ է:

- Ոչ հանդիպել եմ, ոչ էլ առաջարկ է եղել, եթե անի էլ... կանչում է մեզ, որ ի՞նչ անի: Մենք մեր գրելիքը գրել ենք, հիմա թոզը վրեն նստած է, թող բարի լինեն էդ գործը կարդան, վճիռը կայացնեն, դրա համար աշխատավարձ են ստանում:

- Այսինքն՝ այնուամենայնիվ, որեւէ ակնկալիք չունե՞ք, որ գործը ի  վերջո կբացահայտվի:

- Բացարձակ, ավելի վատ է լինելու, ասածս կհիշեք:

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

Տպել
3132 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ