Ինչու է Ալիեւը շտապում ընտրությունների հարցում

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է հրամանագիր՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի ապրիլի 11-ին: Այնինչ նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին:  

Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում է Ալիեւի այս քայլը եւ կարծում, որ սրանով Ալիեւը նպատակ ունի առաջ անցնել զարգացումներից, չորրորդ անգամ ընտրվել նախագահ, այսպիսով՝ եւս 7 տարով երկարաձգելով իր իշխանությունը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեր զրույցում ասաց, որ Ալիեւի այս քայլը կարող է կապված լինել Ադրբեջանին սպառնացող խնդիրների հետ.

«Հստակ պատճառը դեռեւս հասկանալի չէ, թե ինչու է Ալիեւը նման շտապողականություն ցուցաբերում: Թերեւս, տարվա երկրորդ կեսին ինչ-որ խնդիրներ են սպասվում, եւ նա փորձում է իր նախագահության հարցը լուծել մինչեւ այդ խնդիրների ի հայտ գալը: Սա կարող է կապված լինել նաեւ իրենց ներքին տնտեսական խնդիրների հետ, կտրուկ քայլերի ցանկության, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղյան հարցի: Պետք է ուշադիր լինել, հետեւել, հասկանալ, բայց, համենայնդեպս, պարզ է, որ իշխանությունների հետ համաձայնություն կա»: 

Հարցին՝ եթե իրադարձություններն իրենց հունով ընթանային, եւ ընդդիմությունը հասցներ պատրաստվել, հնարավո՞ր է՝ Ալիեւը չընտրվեր, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.

«Ադրբեջանի ընդդիմությունը նման պոտենցիալ եւ ռեսուրսներ չունի, որակապես թույլ եւ անկազմակերպ վիճակում է: Նման պայքարի մեջ չեն կարող մտնել: Այստեղ խնդիրը, թերեւս, ներիշխանական է: Միայն հնարավոր է՝ միջազգային կառույցներն ավելի լավ պատրաստվեին, խնդիրները բացահայտեին, լուսաբանեին»,- ասաց քաղաքագետը:

Փետրվարի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Հայաստան: Մինչ այդ վերջին օրերին նրանք եղել են Ադրբեջանում: Օրակարգում Ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորումն է: Միջնորդները հայտարարել են, որ այցելում են տարածաշրջան՝ հակամարտող կողմերի դիրքորոշումները կոնկրետ հարցերի շուրջ ճշտելու համար:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե սկզբում Ադրբեջան, ապա նոր Հայաստան ու Արցախ այցելելը որեւէ ենթատեքստ պարունակու՞մ է, քաղաքագետն ասաց.

«Կարծում եմ հարցը տեխնիկական է, իսկ եթե տեխնիկական չընկալենք, ապա Ադրբեջանն է առաջինը խնդիրներ հարուցողը, դրա համար էլ փորձել են առաջինն այնտեղ այցելել: Արցախի հետ կապված, նախկին փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սահմանային սրացումների դիմում է նման ժամանակներում, հատկապես, երբ քննադատությունները շատանում են: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերին ու դրանց արդյունքներին, ապա կարող ենք ասել, այդ այցերը միայն մեծացում են բանակցությունների հնարավորությունները, իսկ փոփոխությունները սիմվոլիկ են լինում»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում: 

Տպել
1560 դիտում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին